Վաճառքի և սպասարկման մասնագետ սրահում
ՆՈՈՒԹ․ԱՄ ՍՊԸ
Նկարագրություն
NOUT.AM-ը ակտիվ մեծացնում է վաճառքների բաժնի բոլոր թիմերը, մենք շտապ փնտրում ենք մասնագետների, ովքեր զբաղվում են ապրանքների վերաբերյալ խորհրդակցություն մատուցելով։
Կախված Ձեր փորձից՝ մենք կարող ենք առաջարկել հաճախորդների սպասարկման և վաճառքների 3 տեսակի աշխատատեղեր (հաստիքներ)։
- մասնագետներ, որոնք սպասարկում են օնլայն հարցումները և հեռախոսազանգերը
- մասնագետներ, որոնք սպասարակում են վաճառասրահի գնորդներին և շփվում են գնորդների հետ թե հեռախոսով թե սրահում
- մասնագետներ, որոնք ուղեկցում են վաճառքի պրոցեսի տեխնիկական հատվածը, պատասխանատու են ապրանքները ստուգելու, ակտիվացնելու, վճարովի տեղադրման գործերն անելու և գնորդներին օգնելու պրոցեսում
Վաճառքի մենեջերները ստանում են և ֆիքսված աշխատավարձ և բոնուսներ
* բոնուսները հաշվարկվում են և վճարվում են ամեն ամիս, ներառվում են արձակուրդային հաշվարկների մեջ նույնպես ամբողջությամբ (օր․ եթե Ձեր միջին վաստակած ամսկան բոնուսը եղել է 550,000դր․ ապա արձակուրդ գնալիս արձակուրդայինի հաշվարկը ներառում է բոնուսը ըստ օրերի քանակի, հաշվարկները վարվում են ավտոմատացված, թափանցիկ սեփական CRM ծրագրի մեջ, որտեղ դուք օրական տեսնում եք ամեն գործարքից ձևավորվող բոնուսները)
Պարտականություններ
- Պոտենցիալ գնորդներին ներկայացնել ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ կազմակերպությունում գործող մեթոդների, հետևել գործարքներին, գնորդին ապահովել լավ վերաբերմունք և անհատական մոտեցում
- Աշխատել online և offline հարթակներում տարբեր խմբերի օգտատերերի հետ,
- Ակտիվացնել, ստուգել ու փաթեթավորել գնվող ապրանքները (համակարգիչ, հեռախոս, հեռուստացույց, այս պարտականությունները ուղեկցող վաճառքի մասնագետներինն են)։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն կամ տեխնիկում, հնարավորինս կիրթ խոսքի ունակություն
- Աշխատանքային փորձը ցանկալի է 1 տարի և ավել,
- Շփման հակումներ, գնորդներին լիարժեք սպարարկման ունակություններ,
- Կիրթ, ճկուն խոսելաոճ և պահվածք,
- Մասնագիտական թրեյնինգներին մասնակելու և նոր հմտություններ ձեռքբերու վստահ ցանկություն
- MS Office և/կամ Open Օffice ծրագրերի իմացությունը պարտադիր է,
- Արագ կողմնորոշվելու և լուծումներ գտնելու ունակություն,
- Աշխույժություն և էներգետիկություն՝ մեծ թվով հաճախորդների հետ հաղորդակցվելու և չսպառվելու համար,
- Պատասխանատվություն ապրանքների և կատարած աշխատանքի համար։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 11։00-20։00։
Գլխամասի հասցեն - Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս 27/2 շենք․
NOUT.AM-ը հայկական շուկայում գործող տեխնոլոգիական և վաճառքի էկոհամակարգ է, ցանց, որը համատեղում է բարձր տեխնոլոգիաները (AI) և մրցակցային մեծ առավելությունները տեղական համակարգչային և կենցաղային տեխնիկայի ոլորտներում․ NOUT.AM-ն ապահովում է իր գնորդների համար ավելի մեծ ապրանքացանկ, քան ոլորտի բոլոր մեծ ընկերութությունների ապրանքացանկերը միասին գումարային, ունի 8 բաժիններից բաղկացած կառուցված, սկսած դասական վաճառքների բաժնից մինչ արհեստական բանականության տեխնոլոգիաներ և ծրագրավորում․ 16 տարիների աշխատանքի ընթացքում 2 հոգանոց փոքր թիմից, NOUT.AM-ը վերածվեց էլեկտրոնիկայի վաճառքի ցանցի, որտեղ ապահովվում է մշտական զարգացում թե մասնագետների վերապատրաստմանը և թե պրոցեսների կատարելագործմանն ուղղված․ NOUT.AM-ի կողմից վարվող պրոցեսները գրեթե 95%-ով անկախ են շուկայից և մատակարարներից, քանի որ ընկերությունն ապահովում է սեփական լոգիստիկան, ծրագրավորումը, մարքեթինգը և գովազդը, դպրոցը կադրերի վերապատրաստման համար, պահեստը, ներկրումը և այսօր արդեն ունի 59-ից ավել ներդրողներ, որոնք 2025-ին գնեցին ընկերության տեղաբաշխած 618 միլիոն դրամի պարտատոսմեր․ Մենք աճում ենք և մեր թիմը նույնպես մեծանում է, ուրախ կլինենք, երբ դուք էլ գտնեք Ձեր հաջողությունները մեր թիմում և հատկապես հպարտ կլինենք, երբ Ձեր երազանքներից մի քանիսը իրականանան հենց մեր թիմում կարյերան զարգացնելու ընթացքում