Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի և սպասարկման մասնագետ (Ամբողջական դրույք)

Ucom

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
19.07.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք վաճառքի և սպասարկման մասնագետ Երևան քաղաքի սպասարկման կենտրոններում աշխատելու համար:

Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։

Աշխատանքի ընթացքում պետք է՝

  • Հաճախորդներին տրամադրել Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների վերաբերյալ տեղեկություն

  • Իրականացնել Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունների և սարքավորումերի վաճառք, ընդունել վճարումներ հաճախորդներից

  • Բացահայտել հաճախորդների կարիքները և անել համապատասխան առաջարկներ

  • Իրավասությունների շրջանակում, ընթացակարգերին համապատասխան, կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ

Անհրաժեշտ որակավորումներ՝

  • Բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ավարտական կուրսում կամ հեռակա կարգով սովորող ուսանողները)

  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է

  • MS Office ծրագրային փաթեթի (Excel, Word) իմացություն

  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն

  • Հաղորդակցման հմտություններ

  • Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն

  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն

Ընկերության մասին
address
Հասցե
Manandyan 33/8
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
011400400

Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։

Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։

Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։

Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում