Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի և սպասարկման մասնագետ

Սանհիթ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000-600,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
27.11.2026

Նկարագրություն

«Սանհիթ» արևային համակարգերով զբաղվող ընկերությունը փնտրում է փորձառու, նախաձեռնող և նպատակասլաց վաճառքի մասնագետ։

Պարտականություններ

  • Բանակցել պոտենցիալ հաճախորդների հետ՝ ստեղծելով երկարաժամկետ և վստահելի հարաբերություններ։
  • Կազմակերպել և անցկացնել հանդիպումներ, իրականացնել սառը զանգեր, ներգրավել նոր հաճախորդներ։
  • Ձևավորել հաճախորդների կարիքներին համապատասխան առաջարկներ։
  • Վարել և պարբերաբար թարմացնել հաճախորդների տվյալների բազան։
  • Կազմել վաճառքի հաշվետվություններ, վերլուծել արդյունքները և ներկայացնել ղեկավարությանը։
  • Լրացնել և մշտապես թարմացնել տվյալները ընկերության CRM համակարգում։
  • Մշտապես ծանոթանալ արևային էներգիայի զարգացմանը նպաստող նոր տեխնոլոգիաներին և դրանց ներդրման հնարավորություններին։
  • Ապահովել գործարքների հաջող ավարտը՝ համաձայնեցնելով պայմանները և կնքելով պայմանագրեր։

Պահանջներ

  • Վաճառքի և հաճախորդների սպասարկման ոլորտում փորձառություն։
  • Բանակցելու և վստահելի հարաբերություններ կառուցելու հմտություն։
  • Հաղորդակցման և ներկայացուցչական գերազանց հմտություններ:
  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ։
  • Արագ որոշումներ կայացնելու կարողություն։
  • Թիմային աշխատանքի ունակություն։
  • Սեփական ավտոմեքենայի առկայություն պարտադիր է։
  • B2B վաճառքի հմտությունները կդիտվեն որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ աշխատավարձ՝ համապատասխան Ձեր վաճառքի հմտություններին։
  • Մասնագիտական աճի և ուսուցման շարունակական հնարավորություն։
Ընկերության մասին
address
Հասցե
27/3 Rubinyants St
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 44 880505

2024-ին հիմնադրվում է «Սանհիթ» ընկերությունը, որն իր շուրջն է հավաքում ավելի քան 10 տարվա փորձառություն ունեցող արևային կայանների գրագետ չափագրման ու տեղադրման ոլորտի մասնագետների, ովքեր իրենց հարուստ գիտելիքները ներդնում են ընկերության զարգացման, տարածման և հզորացման գործում՝ աջակցելով Հայաստանի տնտեսական առաջընթացին:
Մենք առաջարկում ենք համաշխարհային առաջատար ընկերությունների կողմից արտադրված պրեմիում դասի արևային վահանակներ, փոխակերպիչներ և կուտակիչներ։

Արևային ընկերությունը եկել է նոր խոսքով, նոր մոտեցումներով ու այն տեսլականով, որ անհրաժեշտ է Հայաստանում ամրապնդել այլընտրանքային էներգետիկ անվտանգության հնարավորությունները: Մենք առաջարկում ենք այլընտրանքային էներգիայի կիրառման արդյունքում հասնել բնական գազի նկատմամբ առավելության:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում