Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի և սպասարկման մասնագետ

Ucom

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մենք փնտրում ենք վաճառքի և սպասարկման մասնագետ Երևան քաղաքի սպասարկման կենտրոններում աշխատելու համար:

Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։

Պարտականություններ

  • Հաճախորդներին տրամադրել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների վերաբերյալ տեղեկություն

  • Իրականացնել Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունների և սարքավորումերի վաճառք, ընդունել վճարումներ հաճախորդներից

  • Իր իրավասությունների սահմաններում, ըստ ընթացակարգի, կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ

  • Բացահայտել հաճախորդների պահանջները և անել համապատասխան առաջարկներ

Պահանջվող հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան)

  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է

  • MS Office(Excell, Word) իմացություն

  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն

  • Բանավոր հաղորդակցման հմտություններ

  • Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն

  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։

Դիմելու համար ուղարկի՛ր ինքնակենսագրականդ։

Ընկերության մասին
address
Հասցե
Davit Anhaght 8/4
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
011400400

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։

Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում