Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի և SMM մասնագետ

Գավա Գրուպ ՍՊԸ

Աշխատավայր` Էրեբունի, Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 250,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
26.06.2026

Նկարագրություն

Կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Վաճառքի և SMM մասնագետի

Աշխատանքը գրասենյակում Է:

Պարտականություններ

  • Վարել ընկերության էջը՝ սոցիալական ցանցերում կատարել նոր գրառումներ, story-ներ, թարմացումներ՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ և հետևելով այդ պահի թրենդներին
  • Սոց․ հարթակների կարգավորում, կառավարում (Instagram, Facebook, Tiktok, Youtube և այլն)
  • Ստեղծել վիդեո կոնտենտ՝ անձամբ ներկայանալով կադրերում (TikTok, Instagram՝ Reels, Stories)
  • Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում, հեռախոսով, սոց ցանցերի և մեսինջերների միջոցով
  • Մարքեթինգային ռազմավարության մշակում՝ կազմակերպության խնդիրներին և նպատակներին համապատասխան
  • Ուսումնասիրել ներմուծվող ապրանքատեսականու առանձնահատկությունները՝ դրանց առաջխաղացումն ապահովելու նպատակով
  • Կայքերի և СRM համակարգերի հետ աշխատանք
  • Գովազդային արշավների իրականացում, Ads manager-ի գերազանց տիրապետում
  • Հրապարակումների համար գեղեցիկ և կրեատիվ վիզուալների ստեղծում
  • Google հարթակում banner գովազդների տեղադրում, PPC գովազդ, Yandex գովազդ
  • Ընդլայնել և զարգացնել համագործակցությունը առկա հաճախորդների հետ
  • Կազմակերպել նոր հաճախորդների ներգրավման գործընթաց
  • Կազմակերպել վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ
  • Կազմակերպել այցելություններ հաճախորդների հետ համագործակցությունն ամրապնդելու նպատակով
  • Կատարել սառը զանգեր, ավելացնել հաճախորդներին, պահպանել հետադարձ կապ հաճախորդների հետ

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը պարտադիր է առնվազն 2 տարի
  • SMM կրթությունը պարտադիր
  • Աշխատասիրություն, նպատակասալացություն, նախաձեռնողականություն
  • Կրեատիվ, բաց մտածողություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Հաստիքից բխող համակարգչի և սմարթֆոնի ծրագրերին տիրապետում
  • Ակտիվ,Գրագետ, բարեհամբույր, կիրթ խոսելու ունակություն, պարկեշտ պահվածք

Աշխատավարձ և բոնուսներ

  • Սկսած 250 000 դրամից (կախված վաճառքից)
  • Ակտիվ աշխատողների համար՝ 300 000 + դրամ

Բոնուսներ և առավելություններ

  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Նվերներ աշխատակիցներին,
  • Մինչև 10% զեղչ ընկերության ապրանքների վրա,
  • Ընկերական և առողջ աշխատանքային մթնոլորտ։

Գրաֆիկ

  • 6-օրյա աշխատանքային շաբաթ։

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել լուսանկարով CV (Ինքնակենսագրականը) նշված էլ․ հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
Yerevan, Vardan Ajemyan Street, 223
address
Աշխատակիցների քանակ
16-50
website
Կայք
Phone
Հեռ.
+374 335 44005

"ԳԱՎԱ ԳՐՈՒՊ" ընկերությունը բժշկական,ատամնաբուժական, տնտեսական և HoReCa սեգմենտի տարատեսակ ապրանքների խոշոր ներկրող ընկերություն է։

Գավան միակն է շուկայում, ով իր սեփական լոգիստիկ ծառայությամբ սպասարկում է ողջ ՀՀ -ը։

Շնորհիվ իր ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների ` մրցունակ է դարձել հայկական շուկայում:

Ավելի քան տասներկու տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԳԱՎԱ ԳՐՈՒՊ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝

Alban, AQUA Medikal, BMS DENTAL, Der Waschkönig, Herr Klee, WäscheMeister,

GlanzMeister, WC Meister, Clovin, Cotton Soft, Dental Combo, Euronda, Falcon, Fato,

Freshmaker, Geox, Kalyon, Kartika World Cart,Brava Kocal Kagit, Lucart, Pearl Dent,

SONY, Vajda Papír, Supermax և այլն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում