
Վաճառքի և շուկայի զարգացման պատասխանատու
Պապիկյան Առողջապահական Արտադրանք ՓԲԸ
Նկարագրություն
"Պապիկյան Առողջապահական Արտադրանք" ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու B2B/B2C վաճառքի և շուկայի զարգացման պատասխանատուի։
Պարտականություններ
- Վաճառքի ռազմավարական ծրագրի մշակում և իրականացում
- Տեղական շուկայի ուսումնասիրություն և հետազոտություն
- Մարզերում վաճառքի հնարավորությունների բացահայտում
- Մրցակիցների բացահայտում և մրցակցության ռազմավարության մշակում
- Նոր հաճախորդների բացահայտում
- Արտադրանքի տեսականու ներկայացում
- Հաճախորդների հետ բանակցությունների վարում
- Հաճախորդների պատվերների պատշաճ ձևավորում
- Վաճառքի ծավալների աճի խթանում
- Առաքումների իրականացում
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն վաճառքի կամ հարակից այլ ոլորտում
- Նվազագույնը 2 տարվա վաճառքի աշխատանքային փորձ
- Վաճառքների և կիրառական միջոցների իմացություն
- Բանակցությունների վարման կարողություն
- Նորակազմ ընկերության միջավայրում աշխատելու պատրաստակամություն
- Աշխատակազմի հետ համագործակցելու կարևորություն
- Ավտոմեքենայի առկայությունը առավելություն է
«Պապիկյան Առողջապահական Արտադրանք» ընկերությունը արտադրում է միջազգային որակական չափորոշիչներին համապատասխանող ձեռքերի ախտահանիչ նյութեր առողջապահական և հանրային սննդի հաստատություններում օգտագործման համար։