Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի և մարքեթինգի մասնագետ

NewPlast CJSC

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 400,000-450,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Վաճառք, Առևտուր
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
20.04.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Նորաստեղծ հոլդինգին անհրաժեշտ է վաճառքի և մարքեթինգի մասնագետ՝ բարձր աշխատավարձով:

Պարտականություններ

  • Շուկայում ապրանքի ներկայացում, վաճառքի խթանում
  • Հանդիպումների նախաձեռնում, պայմանավորվածությունների ձեռք բերում
  • Ստուգայցերի կազմակերպում
  • Տվյալների գրանցում
  • Վաճառքի հետ կապված այլ պարտականություններ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Վաճառքի հմտությունների տիրապետում
  • Արական սեռի ներկայացուցիչ
  • Վարորդական վկայականի ու մեքենայի առկայությունը պարտադիր է
  • Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ /Excel, Word/
  • Բարձր ինտելեկտի առկայություն, գրագիտություն
  • Վաճառքի աշխատանքային պարտադիր փորձ
  • Շինանյութի վաճառքի բնագավառում փորձը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ 5 օրյա, աշխատանքային ժամերը՝ 09.00-18.00

Հետաքրրքված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական նշված էլ, հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
Ծովակալ Իսակովի պողոտա 44
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
37410722077

NEWPLAST ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին: Իսկ արդեն 2007թ., առաջինը Անդրկովկասում, հիմնադրվեց մետաղապլաստե խողովակների ամենաժամանակակից հոսքագծերով զինված արտադրությունը:NEWPLAST ընկերության արտադրանքի շարքում են տարբեր չափերի պոլիմերային և մետաղապլաստմասե խողովակներ, համակցող դետալների և հենքային ամրանների լայն ընտրանի, ինչպես նաև ջեռուցման համակարգի, ջրամատակարարման և հատակի տաքացման համար անհրաժեշտ բազմազան աքսեսուարներ, որոնք նախատեսված են ամենատարբեր աշխատանքների իրականացման համար.NEWPLAST ընկերությունը 2011թ. ստեղծեց ևս մեկ ընկերություն (GRP Systems), որն արտադրում է մեծ տրամագծի խողովակներ՝ երկրի կոմունալ և մայրուղային տնտեսության ֆոնդի վերակառուցման համար:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում