Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի և բիզնեսի զարգացման մենեջեր

Van Ardi

Աշխատավայր` Աշտարակ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
18.12.2026

Van Ardi | Սասունիկ, Արագածոտն | Ամբողջական դրույք | Աշխատանքային գրաֆիկ՝ 5/2 | Աշխատանքի սկիզբ՝ հնարավորինս շուտ

Ձեր դերը

Փնտրում ենք գինու կամ ալկոհոլային խմիչքների վաճառքի փորձառու մասնագետի, ով լավ ծանոթ է տեղական շուկային և նույնքան վստահ է աշխատում թվերի ու հաշվետվությունների հետ: Ձեր հիմնական նպատակն է ընդլայնել Van Ardi-ի գինիների վաճառքը Հայաստանում և նպաստել նոր արտահանման շուկաների զարգացմանը։

Ձեր պարտականությունները

Վաճառք տեղական շուկայում

  • Զարգացնել վաճառքը տարբեր ուղղություններով՝ HoReCa, խանութներ և անհատ ու online հաճախորդներ։
  • Ղեկավարության հետ համատեղ սահմանել վաճառքի թիրախները և մասնակցել վաճառքի ռազմավարության մշակմանը։
  • Գտնել և ներգրավել նոր հաճախորդներ, ինչպես նաև կառավարել և զարգացնել համագործակցությունը գործող հաճախորդների հետ։
  • Նախաձեռնել և կազմակերպել վաճառքի միջոցառումներ՝ համագործակցելով տեղական գործընկերների հետ։

Հաշվետվություններ և աշխատանքի համակարգում

  • Վարել վաճառքի հաշվառումը և պատրաստել կառավարչական ու ֆինանսական հաշվետվություններ։
  • Հետևել ապրանքային մնացորդներին և համակարգել առաքման գործընթացը։
  • Համագործակցել մարքեթինգի թիմի հետ՝ արշավների, միջոցառումների և գովազդային բովանդակության մշակման ընթացքում։

Միջազգային շուկաների զարգացում

  • Ուսումնասիրել արտահանման հնարավորությունները, գտնել և կապ հաստատել պոտենցիալ ներմուծողների և դիստրիբյուտորների հետ։
  • Ներկայացնել Van Ardi-ն միջազգային ցուցահանդեսներում՝ ստեղծելով նոր համագործակցության հնարավորություններ։
  • Օգտագործել հետազոտական և պոտենցիալ հաճախորդների որոնման գործիքներ, այդ թվում՝ AI, նոր գործընկերներ գտնելու և գնահատելու համար։

Պահանջներ

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ գինու կամ ալկոհոլային խմիչքների վաճառքի ոլորտում՝ չափելի արդյունքներով։
  • Տեղական շուկայում ձևավորված կապեր՝ ռեստորանների, հյուրանոցների, խանութների հետ։
  • Տվյալների հետ աշխատելու հմտություններ՝ վաճառքի գործընթացի հետևում և պարբերական հաշվետվությունների պատրաստում։
  • Հայերենի, Ռուսերենի և Անգլերենի իմացություն
  • Ինքնուրույն աշխատելու կարողություն, նախաձեռնողականություն և բանակցություններ վարելու ուժեղ հմտություններ։
  • Մեծ առավելություն էAI գործիքներով հետազոտություն կատարելու և հաճախորդներ գտնելու ունակությունը։

Առավելություններ

  • Մրցունակ վարձատրության համակարգ։
  • Տրանսպորտի ապահովում։ Սեփական մեքենայով երթևեկելու դեպքում՝ վառելիքի ծախսերի մասնակի փոխհատուցում։
  • Մասնագիտական և ֆինանսական աճի հնարավորություն՝ կախված ձեր արդյունքներից։
  • Հնարավորություն մասնակցելու Van Ardi-ի տեղական վաճառքի և արտահանման ռազմավարության մշակմանը։

Ինչպես դիմել

Ուղարկեք ձեր ինքնակենսագրականը (CV) կցելով կարճ նամակ այն մասին, թե ինչու եք ցանկանում միանալ մեր թիմին։

Ընկերության մասին
address
Հասցե
Sasunik, Aragatsotn region
address
Աշխատակիցների քանակ
16-50

Van Ardi is Armenia's first boutique winery. We are family owned and operated and produce international award winning wines. Our passion and mission is to put Armenia on the global wine map, and we have been doing just that since 2013. Van Ardi is an experience dedicated to reawakening wine culture in Armenia and creating Armenian wine lovers around the world. We believe that the vine and wine are living organisms, so we prioritize surrounding them with great energy and people. Other than our winemaking and viticulture activities, our day-to-day includes active tourism, event management, marketing, sales, export, and communications.

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում