Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի բաժնի ղեկավար / կահույքի խանութ սրահում/

Նոր Փրոջեկտս ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
23.06.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"Նոր Փրոջեկտս" ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի բաժնի ղեկավարի՝ նորաբաց կահույքի խանութ սրահում աշխատելու համար:

Պարտականություններ

  • Խանութի թիմի աշխատանքի կազմակերպում և վերահսկում
  • Կահույքի դիզայներներ աշխատանքի համակարգում
  • Վաճառքի գործընթացի կազմակերպում
  • Հաճախորդների հետ անմիջական շփման իրականացում
  • Պատվերների ընդունում
  • Հաճախորդներին գնառաջարկների տրամադրում
  • Արտադրամասի հետ սերտ համագործակցում
  • Հումքի գնումների գործընթացի կազմակերպում
  • Վաճառքի պլանների կազմում
  • Վաճառքի ծավալների ավելացում
  • Շուկայի ուսումնասիրություն
  • Վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Պայմանագրերի և այլ պաշտոնական փաստաթղթերի հետ աշխատանք

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձը կահույքի արտադրամասում ցանկալի է
  • Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում ցանկալի է
  • Մեծ ծավալով ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն
  • MS office-ի բավարար իմացություն:
  • Պատասխանատվության բարձր զգացում

Հավելյալ նշումներ

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրությունը նշված էլ. հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
044777004

Nor Projects ՍՊԸ-ն հիմնադրված լինելով 2018 թվականին, զբաղվում է տարբեր տեսակի կահույքների արտադրությամբ` խոհանոցի, ննջասենյակի, հյուրասենյակի, նախասրահի, գրասենյակի և այլն: Աշխատելով նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ մենք համագործակցում ենք այնպիսի աշխարհահռչակ բրենդների հետ ինչպիսիք են ECCO, Henderson, Geox, Carpisa: Գործընկերոջ նկատմամբ պատասխանատու մոտեցումը, նրա ակնկալիքներն ամենաբարձր մակարդակով բավարարելու միտումը , բիզնեսի կայունությունն ու թափանցիկությունը, արագ զարգացումը, մրցունակ գները և բարձրորակ արտադրանքը Nor Projects-ի հիմնական մրցակցային առավելություններն են։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում