Վաճառքի բաժնի ղեկավար / Head of Sales
Լոմանո
Խնդրում ենք դիմեն միայն փորձառու մասնագետները։
Նկարագրություն
Lomano 3D Studio-ն փնտրում է ղեկավարի՝ հաճախորդների ներգրավման և նախագծերի կառավարման թիմերը ղեկավարելու համար։
Պարտականություններ
- Սահմանել վաճառքի նպատակները և վերահսկել երկու թիմերի արդյունքները։
- Կազմակերպել նոր հաճախորդների ներգրավումն ու փոխանցումը նախագծերի մենեջերներին։
- Վերահսկել պատվերների ընդունման, արտադրության հետ համաձայնեցման և հաճախորդին հանձնման գործընթացը։
- Ավելացնել կրկնակի պատվերներն ու լրացուցիչ վաճառքները, զարգացնել հաճախորդների հետ համագործակցությունը։
- Զարգացնել թիմը, վերահսկել CRM-ի վարումը և վերլուծել վաճառքի ցուցանիշները։
Պահանջներ
-
Վաճառքի թիմի կառավարման փորձ, բանակցային և կազմակերպչական հմտություններ, CRM-ի իմացություն։ Հայերենի և ռուսերենի լավ իմացություն․ անգլերենը՝ առավելություն։
-
Bitrix24-ի գերազանց իմացություն
3D ոլորտի փորձը պարտադիր չէ։
Աշխատանքային գրաֆիկ
- Երկուշաբթի–ուրբաթ՝ 10:00-19:00 / Շաբաթ՝ 10:00-14:00
Lomano-ն մասնագիտացված ընկերություն է, որը տրամադրում է 3D մոդելավորման ծառայություններ ոսկերչական ոլորտի համար։ Մենք ստեղծում ենք բարձրորակ և ճշգրիտ 3D մոդելներ՝ մատանիների, կախազարդերի, ականջօղերի, թևնոցների և այլ զարդերի արտադրության համար։
Մեր թիմը համատեղում է ժամանակակից տեխնոլոգիաները, փորձը և ստեղծագործական մոտեցումը՝ ապահովելով որակյալ արդյունք յուրաքանչյուր նախագծի համար։ Lomano-ն աշխատում է ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ ոսկերչական ընկերությունների և արտադրամասերի հետ՝ օգնելով գաղափարից հասնել պատրաստ արտադրանքի։
Մեր նպատակն է ստեղծել գեղեցիկ, տեխնիկապես ճիշտ և արտադրության համար պատրաստ 3D մոդելներ՝ պահպանելով բարձր որակ, ճշգրտություն և ժամանակին իրականացում։