Վաճառքի բաժնի ղեկավար
ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ
Նկարագրություն
ԼԻԱ Կերամիքս ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի բաժնի ղեկավարի։
Պարտականություններ
- Մշակել վաճառքների ռազմավարություն
- Ստեղծել կառուցողական և փոխշահավետ համագործակցություն գործընկերների հետ, գտնել նոր գործընկերներ
- Կազմակերպել և վերահսկել ամբողջ թիմի աշխատանքը
- Ապահովել վաճառքի ցուցանիշների աճ, նախաձեռնել անհրաժեշտ միջոցառումներ աճ ապահովելու համար
- Իրականացնել դրամական միջոցների պատշաճ հավաքագրում
- Պատրաստել գործունեությանը վերաբերող ամսեկան հաշվետվություններ
Պահանջներ
- Կրթություն՝ բարձրագույն
- Աշխատանքային փորձը շինանյութի վաճառքի ոլորտում պարտադիր
- 1C ծրագրի իմացություն ցանկալի է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օրյա աշխատանքային գրաֆիկ
ԼԻԱ Գրուպ-ը այն եզակի կազմակերպություններից մեկն է ՀՀ-ում, որը գործունեություն է սկսել ծավալել 1993թ.-ից և մինչև օրս շարունակում է հաջողությամբ առաջընթաց ապրել ներմուծման և առևտրի ոլորտում: Լիա Գրուպի գործունեության հիմնական ուղղությունը մանրամեծածախ առևտուրն է: Ընկերությանն են պատկանում ՀՀ տարածքում ամենադինամիկ տեմպերով զարգացող «Լիա-Կաֆ» ՍՊ և «Լիա-Կ Գրուպ» ՍՊ ընկերությունները: ԼԻԱ Գրուպը, որպես Հայաստանում ներմուծման առաջատար ընկերություն, տարիների ընթացքում ընդլայնելով իր գործունեության աշխարհագրությունը, հանդիսանում է մի շարք արտասահմանյան ճանաչված ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: ԼԻԱ-Կ Գրուպ ՍՊԸ-ին պատկանող ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ խ/ս ցանցը մասնագիտացած է շինանյութերի, լոգասենյակի ամբողջական կահավորման նյութերի, շինարարական ապրանքների ներկրումով և մատակարարմամբ` ներմուծելով ապրանքներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Չեխիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից։