Վաճառքի բաժնի ղեկավար
«Դիլի Թաուն» ՍՊԸ
Նկարագրություն
Դիլի Թաունը փնտրում է էներգիայով, նախաձեռնող ու նպատակասլաց վաճառքի բաժնի ղեկավարի։
Պարտականություններ
- Մշակել վաճառքի երկարաժամկետ և կարճաժամկետ պլան,
- Մշակել և պատրաստել հատուկ առաջարկներ տուրիստական ընկերությունների, խոշոր կազմակերպությունների և գործընկերների համար,
- Մշակել քրոս-մարկետինգային արշավներ Սպա-ի և ռեստորանի առաջխաղացման համար,
- Մասնակցել գնագոյացման գործընթացին, փոփոխել հիմնական, տուրիստականների և կորպորատիվ գնացուցակները,
- Վարել սոցիալական էջերը, պահել նամակագրություն, իրականացնել գովազդային արշավներ,
- Հաճախորդների հետ պահպանել կապ հեռախոսազանգերի, մեյլինգի, whatsapp նամակագրության միջոցով,
- Թարմեցնել Դիլի Թաունի պաշտոնական կայք էջը, մշակել կոնտենտ, թարգմանել երեք լեզուներով,
- Աշխատել հյուրանոցին վերաբերվող ցանկացած տեսակի տեքստերի հետ՝ Սպա, Ռեստորան, մենյուներ, հատուկ առաջարկներ, և թարգմանել երեք լեզուներով,
- Վերահսկել և հաստատել սոցիալական հարթակներում տեղադրվող կոնտենտը, տրամադրել անհրաժեշտ ինֆորմացիան, ստուգել տեքստերը,
- Իրականացնել ինֆլուենսեր մարկետինգ, կապ հաստատել ամենաարդիական և Դիլի Թաունի կոնտենտին և առաքելությանը համապատասխանող ինֆլունեսերների հետ, խթանել հյուրանոցը սոցիալական հարթակներում,
- Պատրաստել նվեր քարտեր հյուրերի և հաճախորդների համար, ուղարկել էլեկտրոնային փոստով, կազմակերպել գումարի փոխանցման գործընթացը, կապ պահպանել հաշվապահության հետ,
- Պատվիրել հյուրանոցի աշխատակիցների համար համազգեստներ,
- Ստեղծել տպագրական ֆայլեր և հաճախորդների գոհունակությանն ուղղված այլ ֆայլեր, աշխատել տպարանների հետ:
Պահանջներ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքների կամ մարքեթինգի ոլորտում,
- Ղեկավարական և թիմային աշխատանքի հմտություններ,
- Լավ հաղորդակցման և բանակցային կարողություններ,
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի իմասցություն։
Հավելյալ նշումներ
Ֆիքսված աշխատավարձ + բոնուսային համակարգ՝ ըստ արդյունքների։
Dili Town is a modern Townhouse complex in a breathtaking and cozy site in Dilijan that offers the opportunity to acquire your property and business in one place. Our mission is to give our partners the best experience for leisure and business.