Վաճառքի բաժնի ասիստենտ-կոորդինատոր
Դերժավա-Ս
Նկարագրություն
Մեր լավագույն վաճառքի թիմերից մեկը համալրելու նպատակով փնտրում ենք ակտիվ և նպատակասլաց թիմակցի՝ ով կստանձնի վաճառքի համակարգողի (ասիստենտ-կոորդինատոր) թափուր հաստիքը։
Պարտականություններ
- Վաճառքի նախնական արդյունքների հավաքագրում, համակարգում և վերլուծություն,
- Հաճախորդների տվյալների գրանցում և բազայի կառավարում,
- Վաճառքի ընթացիկ տեմպերի վերլուծության իրականացում,
- Առևտրի ներկայացուցիչների երթուղիների ծրագրային մշակում և փոփոխում,
- Առևտրի ներկայացուցիչներից ստացած ինֆորմացիայի հիման վրա հաճախորդների բազայի պարբերաբար թարմացում,
- Ընթացիկ զեղչերի, նոր ապրանքների գների, ցանկացած այլ գնային փոփոխությունների ծրագրային ապահովում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրում վաճառքի թիմին,
- Վաճառքի շաբաթական, ամսական, տարեկան հաշվետվությունների պատրաստում և տրամադրում,
- Պաշտոնից բխող այլ պարտականությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
- Հաշվապահական տարրական գիտելիքներ,
- 1C ծրագրի իմացություն,
- MS Օffice-ի՝ մասնավորապես Excel-ի գերազանց իմացություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ և թիմում աշխատելու ունակություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն։
Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշ, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակից: Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ` 1. Արագ սպառվող ապրանքների դիստրիբյուցիա 2. բեռնափոխադրումների ծառայություններ 3. մեքենաների շուկա 4. առողջության և բուժ․սպասարկման ոլորտ 5. հյուրանոցային բիզնես 6. արագ սննդի սպասարկման շուկա 7. թռչնաֆաբրիկա 8. պահածոների տեղական արտադրություն 9. հիգիենայի պարագաների տեղական արտադրություն։ Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշերը հայտնի են գրեթե յուրաքանչյուր սպառողի: