
Վաճառքի բաժնի աշխատակից
Ակվա Սիստեմս
Նկարագրություն
Մարի և Գև ՍՊԸ-ն փնտրում է խանութ սրահի աշխատակիցներ։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում,
- 1C ծրագրով վաճառքի ձևակերպում,
- Համապատասխան ապրանքների վերաբերյալ խորհրդատվություն,
- Վաճառվող ապրանքների հաշվարկների իրականացում,
- Վաճառքի ծավալների ավելացում։
Պահանջներ
- Կրթություն՝ բարձրագույն կամ միջնակարգ,
- Աշխատանքային փորձ՝ առնվազն 1 տարի, վաճառքի ոլորտում,
- Պարտադիր հմտություններ՝ բարեհամբույր սպասարկում, արագ կողմնորոշվելու հմտություն,պարտաճանչություն, պատասխանատվության բարձր զգացում,
- Ցանկալի հմտություններ՝ 1C ծրագրի իմացություն,
- Տարիքը մինչև 45տ․, դիմեն միայն արական սեռի ներակյացուցիչներ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-ից 18:30-ը։
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական կամ զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով։
«Մարի և Գև» ընկերությունը ներկայանում է շինարարական նյութերի շուկայում և արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի: Ընկերությունը հիմնադրվել է 2008թ-ին՝ և շուկայում հայտնի է «AQUA SYSTEMS» խանութների ցանցով: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ վայելում է սպառողի վստահությունը և որ ամենակարևորն է՝ ապահովում է բարձր որակի սպասարկում: