Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի ասիստենտ

Sovrano

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
17.12.2025

Նկարագրություն

Սովռանո ընկերությունը փնտրում է փորձառու վաճառքի ասիստենտ:

Պարտականություններ

  • Վաճառքի բաժնի ամենօրյա փաստաթղթաշրջանառության կազմակերպում և աջակցում, այդ թվում ՝ զեկուցագրեր, կարգադրություններ, պահանջագրեր, ինչպես նաև ծառայողական այլ գրություններ,
  • Հեռախոսազանգերի միջոցով մարզային աշխատակիցների հետ կապի հաստատում, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
  • Վաճառակետերից ստացվող զանգերի բարեկիրթ սպասարկում,
  • 1C ծրագրով անհրաժեշտ վերլուծությունների, հաշվետվությունների կազմում ըստ Վաճառքի և Գլխավոր տնօրենի պահանջի,
  • Ընթացիկ այլ կազմակերպչական աշխատանքներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • 1C ծրագրի իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office), մանսավորապես Exell,
  • Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում կդիտարկվի որպես առավելություն,
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Ճկունություն և թիմին արագ ինտեգրվելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում և գաղտնապահություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ՝ երկուշաբթիից ուրբաթ ներառյալ, 09։00-18։00։

Առավելություններ

  • Բժշկական ապահովագրություն,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Հմտությունները կատարելագործելու հնարավորություն,
  • Առողջ և թիմային աշխատանքային միջավայր,
  • Մրցունակ աշխատավարձ,
  • Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն,
  • Անվճար ավտոկայանատեղի։
Ընկերության մասին
address
Հասցե
Ա․ Միկոյան 37/7
address
Աշխատակիցների քանակ
151-500

Մենք Հայաստանում գործող խոշոր ներմուծող ընկերություն ենք, որը մասնագիտացված է ալկոհոլային խմիչքների, սուրճի, թեյի, քաղցրավենիքի, բարձրորակ սննդամթերքի, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծման և մատակարարման ոլորտում։

«Սովռանո»-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ապրանք պետք է պատմի իր իսկ յուրահատուկ պատմությունը՝ իր երկրից, մշակույթից և համից։
Հենց այդպես ենք մենք ընտրում մեր գործընկերներին՝ վստահ լինելով, որ Հայաստան ենք ներմուծում բացառապես բարձր որակի, համաշխարհային չափանիշներին համապատասխանող ապրանքներ։

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ ժամանակ դեռևս Հայաստանում դիստրիբուցիայի համակարգ չկար, և վաճառքը հիմնականում իրականացվում էր երկու մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա։

Մենք հանդիսանում ենք Հայաստանում մի շարք միջազգային ճանաչում ունեցող բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։

  • Քաղցրավենիքի ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք հետևյալ միջազգային բրենդները՝ Sorini, Lacasitos, MARK SEVOUNI, Feletti, Balconi, Anthon Berg, Славянка, Duc do, LOTTE, ROSHEN, YEREVAN CHOCOLATE, Sonuar, Сладонеж, Grona, АВК, b&b, Caffarel, Хабев Бисквитная Фабрика․
  • Օղու ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող հետևյալ բրենդները՝ GANCIA, NEMIROFF, MAMONT, VALHALLA, MUJA, RUSSIAN STANDARD, Alcohol Siberian Group, G & J Distillers, Staritsky Levitsky, ROUST, SAZERAC, NALS MARGREID, SIBERIAN EXPRESS, FIREBALL․
  • Պարենային ապրանքների ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ DELVERDE, CAPUTO, Gorofalo, SACLA, VIRGILO, sterilgarda.
  • Մենք հանդիսանում ենք Unilever ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Scala, ЧЕРНЫЙ ЖЕМЧУГ, Бархатные ручки, Cто рецептов красоты, Лесной Бальзам, ЧИСТНАЯ ЛИНИЯ.
  • Սուրճի և թեյի ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Illy, Dilmah, DAMMANN

Հենվելով որակի, վստահելիության և գերազանցության սկզբունքների վրա՝ մենք նպատակ ունենք հայ սպառողին տրամադրել միայն լավագույնը՝ աշխարհի առաջատար արտադրողներից։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում