Վաճառքի աշխատանքների համակարգող
ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ ՍՊԸ
Նկարագրություն
«ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ» ընկերությունը փնտրում է վաճառքի աշխատանքների համակարգող՝ նոր հաճախորդների ներգրավման, պատվերների համակարգման և վաճառքի բաժնի ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար։
Պարտականություններ
-
Ներգրավել նոր հաճախորդներ, ներկայացնել ապրանքատեսականին և տրամադրել խորհրդատվություն
-
Ընդունել և համակարգել պատվերները՝ համագործակցելով համապատասխան բաժինների հետ դրանց պատրաստման և առաքման կազմակերպման համար
-
Պատասխանել հաճախորդների հարցումներին և պահպանել արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հաճախորդների հետ
-
Կատարել վաճառքի բաժնի ընթացիկ գրասենյակային և փաստաթղթային աշխատանքները
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն
-
Վաճառքի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
-
Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
-
Համակարգչային ծրագրերի իմացություն և պրեզենտացիաներ ու կոմերցիոն առաջարկներ պատրաստելու կարողություն
-
Պատասխանատվություն, պարտաճանաչություն և կազմակերպվածություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային վեցօրյա գրաֆիկ
- 3-ամսյա փորձաշրջան
- Պարգևավճարներ և հավելավճարներ՝ ըստ աշխատանքի արդյունքների
ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ ՍՊԸ-ն սկսել է իր գործունեությունը 2008թ.՝ փոքր արտադրամասից հետևողական աշխատանքի և նվիրվածության շնորհիվ վերաճելով լայնածավալ արտադրության:
Այսօր ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ ՍՊԸ-ն մասնագիտացած է ձգվող թաղանթների արտադրության և ավելի քան 50 տեսակի կպչուն ժապավենների տեխնոլոգիական մշակման ու մատակարարման մեջ: Մենք նաև առաջարկում ենք ապրանքանշանի կամ օրենքով թույլատրելի ցանկացած այլ բովանդակության տպագրություն կպչուն ժապավենի վրա:
Ընկերության մյուս կարևոր ուղվածությունն է պալետներ և արկղեր փաթեթավորող սարքավորումների մատակարարումը: Ուստի 2011թ.-ից մեր Ընկերությունը սերտորեն համագործակցում է եվրոպական շուկայի առաջատարներից SIAT S.p.A ընկերության հետ, և այժմ վերջինիս վաճառքի պաշտոնական գործակալն (distributor) է Հայաստանում:
2024թ․-ից մեր Ընկերությունը գործի է դրել նաև ալյումինե թիթեղյա տարաների արտադրություն։
2025թ․-ից մեր ապրանքատեսականին համալրվել է ԱՄԷ-ում արտադրվող DOLPHIN սիլիկոնային հերմետիկ նյութերով, շինարարական փրփուրներով, աէրոզոլային ներկերով և սոսինձներով։