Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառող(ուհի)-խորհրդատու

OKbaby

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 80,000-90,000 ֏
Դրույք` Կես դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
06.09.2026

Նկարագրություն

Okbaby Armeniа իտալական մանկական խանութ սրահը փնտրում է վաճառող(ուհի)-խորհրդատու իր խանութ սրահում աշխատելու համար։

Մենք հանդիսանում ենք Okbaby իտալական բրենդի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Մեր նպատակն է իտալական բրենդը ճանաչելի դարձնել Հայաստանի շուկայում՝ ապահովելով բարձր որակի սպասարկում։

Աշխատանքը՝ կես դրույքով: Օրական 4,5 ժամ՝ աշխատավարձը 80000, + 2% վաճառքից:

Պարտականություններ

  • Հաճախորդներին մանրամասն ներկայացնել Բրենդի առանձին պրոդուկտների առավելություններն ու առանձնահատկությունները,
  • Okbaby խանութ սրահում խթանել վաճառքը՝ ապահովելով բարձր որակի սպասարկում,
  • Սովորել և տիրապետել ներկայացվող բրենդների և առանձին պրոդուկտների մասին ինֆորմացիան,
  • Պատասխանել Բրենդի սոցցանցերի հաղորդագրություններին
  • SMM - ի հմտությունները կդիտարկվի առավելություն։

Պահանջներ

  • Կրթություն,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի և անգլերենի բավարար իմացություն, հաղորդակցման հմտություններ,
  • Ցանկալի է սպասարկման ոլորտում փորձի առկայություն և SMM մասնագետի բավարար հմտությունների տիրապետում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ 11:00-ից 15:30, շաբաթ օրն ազատ, իսկ կիրակի 11:00-ից 20:00։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում