Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառողուհի-խորհրդատու

ՊԻՔՍԵԼՍ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000-250,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, Հերթափոխով, 10 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
17.12.2025

Նկարագրություն

"ՊԻԿՍԵԼ" խանութը հրավիրում է աշխատանքի բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառողուհի-խորհրդատուի։

Պարտականություններ

  • Ապահովել հաճախորդների սպասարկումը՝ համաձայն ընկերությունում հաստատված ստանդարտների և աշխատողին ամրագրված պլանային ցուցանիշների,
  • Ընթացիք մասնակցել ՍՄՄ նկարահանումներին,
  • Հավատարիմ լինել կազմակերպության վարած քաղաքականությանը և աշխատել ըստ սահմանված ընթացակարգերի,
  • Հաճախորդներին բարեհամբույր սպասարկում , ցուցաբերելով ամեն մարդու անհատական մոտեցում, իրականացնել վաճառքի ողջ գործընթացը՝ խորհրդատվությունից մինչև վաճառք, ԺՊԻՏՈՎ)
  • Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, ցուցադրում, գնապիտակների թարմացում,
  • Ապրանքների մնացորդների հաշվարկների մասնակցում,
  • Ապահովել ապրանքատեսականու առկայությունը՝ պահեստից ցուցասրահ, սահմանված ցուցադրման ստանդարտներին համապատասխան, հետևել դրանց ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը,
  • Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
  • Կպցնել բջջային հեռախոսների էկրաններին ապակե պաշտպանիչ թաղանթներ,
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և հավաք-ժողովներին։

Պահանջներ

  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ (ցանկալի է),
  • Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն,
  • Ռուսերենի, անգլերենի և այլ օտար լեզվի իմացությունը կդիտի որպես առավելություն,
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
  • Պատասխանատվության բարձր մակարդակ,
  • Կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ հաղորդակցվելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ աշխատանքը հերթափոխով է, երկուշաբթի-շաբաթ՝ 10։00-20։00 կամ 11:30-22։00, օրը մեջով, հանգստյան օր՝ կիրակի։

Տեղեկություն աշխատավարձի մասով․ աշխատանքային փորձի բացակայության դեպքում, հիմնական աշխատավարձը կազմելու է 150,000 ՀՀ դրամ սկզբի 3 ամիսների համար։

Ընկերության մասին
address
Հասցե
Armenia, Yerevan, Tumanyan 33 apt.30
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 77 377737

2011 թվականին Երևանի սրտում՝ Թումանյան 33 հասցեում ‹‹ՊԻԿՍԵԼՍ›› ՍՊԸ-ի կողմից հիմնվեց ՊԻԿՍԵԼ բջջային գադջեթների մուլտիբրենդային մասնագիտացված խանութ-սրահը, որը զբաղվում է՝ բջջային հեռախոսների, թաբլեթների, նոութբուքների, խաղային կցորդների և նրանց համալրող ողջ աքսեսուարների տեսականիի առք ու վաճառքով։ Երկու ամիս անց ՊԻԿՍԵԼ խանութ-սրահի ներքնահարկում, իր 14 ամյա աշխատանքը շարունակելու նպատակով հիմնվեց iService մասնագիտացված սպասարկման կենտրոնը, որը հետագայում լինելով ՊԻԿՍԵԼ-ի անբաժան գործընկեր, համագործակցությունը շարունակում է և իր ծառայություներն է մատուցում մինչ այժմ։ iService սպասարկման կենտրոնում կատարվում է բջջային հեռախոսների, նոութբուքների, թաբլեթների և խաղային կցորդների՝

  • Վերանորոգում
  • Ծրագրավորում
  • Ապակոդավորում
  • Ռուսաֆիկացում
  • Դիմապակիների վերնորոգում
  • Ջրային կոռոզիաների վերացում։


Այստեղ իրականացվում է ամենախնդրահարույց մայր պլատաների վերանորոգումը, ամենաբարդ ապակոդավորումները և ծրագրավորումները։ Այս հիանալի 9 տարիների համագործակցության ընթացքում Մենք մեր ուրույն տեղը գտանք Հայաստանյան գադջեթների և նրանց վերանորոգման շուկայում։ Շատ կարճ ժամանակ անց մեզ սիրեցին մեր հաճախորդները, հայրենակիցները, որոնց թիվը գնալով շատանում և շատանում է, դառնալով մեզ ընկերներ՝ հարազատներ։ Խանութը առանձնացավ իր նոր ոճային մոտեցումով բիզնեսին, իր առևտրային նորամուծություններով, բարձրակարգ սպասարկումով, բարեհամբյուր աշխատակազմով՝ ժպտերես աշխատակցուհիներով։ Եվ այս երկար աշխատանքային 9 տարիները մեզ համար անցավ մի ակնթարթի պես, հավաքելով մեր կողքը հաճախորդների մեծ բանակ, ովքեր գիտեն և համոզված են, որ մենք ուղղակի հերթականը չենք, միակը չենք, բայց մենք տարբերվում ենք «Եկե՛ք Տարբերվենք» կարգախոսը Մենք օգտագործելով ամեն օր մեր աշխատանքային պրոցեսի մեջ, ցանկացած որոշման մեջ՝ ցանկացել ենք ընդգծել մեր յուրահատուկ և անսովոր հարցադրումներով և նրանց հետաքրքիր և համառ լուծումներով կայացված որշումներում։ Առաջին խանութը դարձանք, երբ իբր նորամուծություն Հայաստանյան շուկայում ներդրեցինք Trade-in (փոխանակում հինը նորով) առևտրային համակարգը։ Այս առևտրային համակարգը օգնում է մեր հաճախորդներին հին բջջային հեռախոսի վաճառքի գլխացավից ազատվել, որը այժմյան շուկայում կարելի է ասել դարձել է համատարած։

‹‹ՊԻԿՍԵԼՍ›› ՍՊԸ-ն համագործակցում է Հայաստանի Հանրապետության լավագույն բանկերի հետ , որոնք են՝

  1. ԷՎՈԿԱ ԲԱՆԿ
  2. ՅՈՒՆԻ ԲԱՆԿ
  3. ԻՆԵԿՈ ԲԱՆԿ
  4. ԱԿԲԱ ԲԱՆԿ
  5. ԱՄԵՐԻԱ ԲԱՆԿ
  6. ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ
  7. ՀԱՅԷԿՈՆՈՄ ԲԱՆԿ
  8. ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ


որոնց միջոցով մեր հաճախորդները հնարավորություն էին ստանում գնումներ կատարել ավելի հեշտ, մատչելի, տարաժամկետ որոշակի մուծումներով՝ 6, 12, 24 և 36 ամիսների կտրվածքով։ Քանի որ մենք չենք ստում վաճառելու նպատակով, մենք ընկերանում ենք մեր հաճախորդների հետ: Համեցե’ք, համոզվեք: Մենք սպասում ենք Ձեզ միշտ՝ անհամբեր:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար *
Լուսանկարը պարտադիր է

Կնկարվեք մեր էջերի համար որպես ԲՐԵՆԴ ՖԵՅՍ *

Այս դաշտը պարտադիր է

Պատրաստ եք աշխատել 6 օր, օրական 10 ժամ *

Այս դաշտը պարտադիր է

Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում