Վաճառողուհի - խորհրդատու
Ադելֆօի Օ․ Քլջյան
Նկարագրություն
Nari Watches խանութ-սրահը փնտրում է պատասխանատու և բարեհամբույր վաճառողուհի-խորհրդատու՝ ոսկյա զարդերի և ժամացույցների վաճառքի ոլորտում աշխատելու համար։
Պարտականություններ
- Սպասարկել հաճախորդներին բարձր մակարդակով
- Տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն ապրանքների վերաբերյալ
- Ներկայացնել, առաջարկել և ցուցադրել ոսկյա զարդերն ու ժամացույցները
- Տեղեկացնել հաճախորդներին ապրանքատեսակների առանձնահատկությունների մասին
- Հետևել ապրանքների ճիշտ դասավորվածությանը խանութ-սրահում
- Կատարել սպառված ապրանքների համալրման համար անհրաժեշտ պատվերներ
- Կատարել գնապիտակների փակցման և գույքագրման հետ կապված աշխատանքներ
- Կատարել պաշտոնից բխող այլ աշխատանքային պարտականություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Պատասխանատվություն, հաղորդակցման հմտություններ և ներկայանալի տեսք
- Հաճախորդների հետ աշխատելու ունակություն
- Ոսկյա զարդերի, ժամացույցների կամ բրենդային ապրանքների վաճառքի փորձը ցանկալի է
- Մինչև 35 տարեկան
- Օտար լեզուների իմացությունը ցանկալի
Աշխատանքային գրաֆիկ
- Ժամերը՝ 10։00-19։00
- Հանգստյան օր՝ շաբաթվա ընթացքում մեկ օր, բացի կիրակիից (կիրակին աշխատանքային օր է)
Աշխատավարձ
- Ֆիքսված աշխատավարձ + վաճառքից հավելավճար