Վաճառող/ուհի սուպերմարկետում
Գուրմենիա Գաստրոմարկետ
Նկարագրություն
Գուրմենիա գաստրոմարկետում պահանջվում են խորհրդատու վաճառող/ուհիներ խմիչքի բաժնի համար լավագույն թիմում լավագույն պայմաններով աշխատելու համար։
Պարտականություններ
- Սպասարկել հաճախորդներին,
- Հետևել բաժնի դասավորվածությանը,
- Հետևել բաժնում ապրանքների առկայությանը:
Պահանջներ
- Աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում,
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- Հաղորդակցման հմտություններ,
- Դիմելու համար պարտադիր պետք է ունենալ էլեկտրոնային ստորագրություն։
Մեզ մոտ աշխատելու առավելությունները.
- Ապահովում ենք տուն գնալու ճանապարհածախսը,
- Ըստ աշխատանքային ստաժի աշխատավարձի բարձրացում,
- Բոնուսային համակարգ,
- Զեղչեր խանութի կողմից,
- Թրեյնինգների և վերապատրաստումների հնարավորություն,
- Բժշկական ապահովագրություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքը հերթափոխային է 08։00-16։00 և 16։00-00։00 ժամերով։
- Գաստրոմարկետը գտնվում է Ք. Երևան, Թումանյան 5ա, հասցեում:
- Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն կամ զանգահարեք համապատասխան հեռախոսահամարով․
- Թումանյան 5ա՝ 093-82-22-22
Գուրմենիա գաստրոնարկետը, յուրօրինակ և տարբերվող կոնցեպտով գաստրոմարկետ է, որն ունի 3 մասնաճյուղ՝ Աբովյան 17, Թումանյան 5ա, Վերին Պտղնի 1/1։
Գուրմենիայում Դուք կգտնեք բազում յուրօրինակ և հազվագյուտ ապրանքներ: Հագեցած և լայն տեսականիով բաժիններ, ինչպես նաև օրգանական ապրանքների բաժին: Ապրանքատեսականին միշտ թարմ է և որակյալ: Տեղում թխվող թարմ հացերի և հացաբուլկեղենի նկատմամբ անտարբեր մնալն անհնար է: Դե իսկ Գուրմենիայի կրուասանների տեսականին արդեն հասցրել է սիրվել ու ճանաչվել Երևան քաղաքի բոլոր անկյուններում: Թարմ և բարձրորակ հումքից պատրաստվող խմորեղենները միշտ հիանալի տարբերակ են քաղցրասերների համար:
Իր ստեղծման օրվանից Գուրմենիան կարևորում է աշխատակիցների առողջ աշխատանքային մթնոլորը և թիմային աշխատանքը։ Այս թիմում յուրաքանչյուրն ունի իր ուրույն տեղը, որը զբաղեցնելով կկազմեք մեծ թիմի շղթայի մի մաս։