
Վաճառողուհի-օպերատոր
Buyonline.am
Նկարագրություն
Հրավիրում ենք միանալ Buyonline.am և Buyoffline հարթակների մեր ստեղծագործ և պոզիտիվ թիմի հետևյալ հաստիքին՝
կենցաղային տեխնիկայի խանութ սրահին անհրաժեշտ են վաճառողուհի - զանգերի կենտրոնի օպերատորներ:
Գրասենյակը գտնվում է Արշակունյաց 17/8 հասցեում։
Աշխատավարձը՝ 110․000 դրամ ֆիքսված + % վաճառքներից + բոնուսներ + աշխատավարձի վերանայում ամեն 6 ամիսը մեկ։
Փնտրում ենք պոզիտիվ, դրական և նպատակասլաց անձանց արագ կողմնորոշվելու և բարեհամբյուր սպասարկման հմտություններով և թիմային աշխատանքի պատկերացմամբ ու ընկալմամբ աղջիկների։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում սրահում,
- Պատվերների ամրագրում ծրագրում,
- Պատասխանել մուտքային և ելքային զանգերին։
Պահանջներ
- Գրագետ խոսք,
- Աշխատանքային փորձ կենցաղային տեխնիկայի ոլորտում՝ 6 ամիս և ավել,
- Դրական և ստրեսակայուն հատկանիշներ,
- Աշխատասիրություն,
- Թիմում աշխատելու ունակություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա գրաֆիկ ՝ 13։00-22։00, շաբաթը 1 օր ազատ։
Մեր ընկերությունը միավորում է լիկվիդացիոն Buyonline.am Օնլայն և Buyoffline օֆֆլայն հարթակները , որոնք միավորում են ինչպես ՀՀ ում գործող բոլոր զեղչերը մեկ վայրում, այնպես էլ աշխարհահռչակ մի շարք բրենդների լիկվիդացիոն զեղչված տեսականին հասանելի դարձնելու ՀՀ շուկայում ։ Որի շնորհիվ ունենք բազմահազար հաճախորդներ ովքեր վստահում են կենցաղային տեխնիկայի ընտրությունը հենց մեր ընկերությանը վստահ լինելով որ գնում են գին-որակ լավագույն համադրությունը ՀՀ Տարածքում ։
Այս և մի շարք առավելությունների շնորհիվ ընկերությունը դասվում է ամենա արագ զարգացող ընկերությունների դասին ՀՀ-ում։