Վաճառող-խորհրդատու (Սանտեխնիկայի բաժին)
ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ
Նկարագրություն
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի ակտիվ, նախաձեռնող և հաղորդակցվող Վաճառող-խորհրդատու՝ սանտեխնիկայի բաժնում աշխատելու համար։ Եթե հետաքրքրված եք վաճառքի ոլորտով, ունեք հաճախորդների հետ աշխատելու հմտություններ և ցանկանում եք զարգանալ կայուն ընկերությունում, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։
Պարտականություններ
- Իրականացնել սանտեխնիկայի ապրանքների վաճառք և մասնագիտական խորհրդատվություն։
- Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան լուծումներ։
- Ներկայացնել ապրանքների տեխնիկական բնութագրերն ու առավելությունները։
- Ապահովել ապրանքների ճիշտ դասավորվածությունն ու տեսանելիությունը վաճառքի սրահում։
- Վերահսկել ապրանքների մնացորդները և ժամանակին տեղեկացնել համալրման անհրաժեշտության մասին։
- Ձևակերպել վաճառքի հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը։
- Ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում
Պահանջներ
- Առնվազն միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն։
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
- Սանտեխնիկայի ոլորտի գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։
- Բարձր հաղորդակցման և վաճառքի հմտություններ։
- Պատասխանատու, նախաձեռնող և բարեհամբույր վերաբերմունք։
- Հայերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ + վաճառքից բոնուսային համակարգ։
- Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
- Հաճելի և բարենպաստ աշխատանքային միջավայր։
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։