Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառող-խորհրդատու (սանտեխնիկայի բաժին)

ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000-200,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
26.11.2025

Նկարագրություն

Մենք փնտրում ենք ակտիվ և հաղորդակցվող վաճառող-խորհրդատուի, ով կմիանա մեր թիմին սանտեխնիկայի բաժնում։ Եթե Դուք ունեք ոլորտին վերաբերող գիտելիքներ, հետաքրքրված եք վաճառքի ոլորտով և սիրում եք աշխատել հաճախորդների հետ, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։

Աշխատավարձը՝ 150․000-ից 200․000 ՀՀ դրամ, գումարած առևտրից բոնուսներ։

Հասցե․ Երևան, Նոր Նորք, Բադալ Մուրադյան 6/4

Պարտականություններ

  • Սանտեխնիկայի ապրանքների վաճառք և հաճախորդների մասնագիտական խորհրդատվություն,
  • Ապրանքատեսականու վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
  • Հաճախորդների պահանջների բացահայտում և համապատասխան ապրանքների առաջարկ,
  • Ապրանքների ճիշտ դասավորություն վաճառքի սրահում,
  • Ապրանքների պահեստային մնացորդների հսկում և վերահսկում,
  • Վաճառքի գործընթացների փաստաթղթավորում։

Պահանջներ

  • Առնվազն միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն,
  • Նախընտրելի է վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ 1-3 տարի,
  • Սանտեխնիկայի իմացությունը կդիտվի առավելություն,
  • Բարեհամբույր, նախաձեռնող և պատասխանատու մոտեցում աշխատանքի նկատմամբ,
  • Վաճառքի հմտություններ և լավ հաղորդակցման ունակություններ,
  • Հայերենի լավ իմացություն, ռուսերենը՝ ցանկալի է։

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ աշխատավարձ + բոնուսային համակարգ,
  • Հաճելի և բարենպաստ աշխատանքային միջավայր,
  • Աճի և զարգացման հնարավորություն։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 10։00-19։00։

Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 69/5
address
Աշխատակիցների քանակ
501-1000

«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, կահույքի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ: Ընկերությունը հանդիսանում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական գործընկեր, ինչպիսիք են Samsung-ը, Sony-ն, Hisense-ը, Toshiba-ն, Philips-ը և մի շարք այլ համաշխարհային ապրանքանիշեր:«ՎԻԷԼՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրման օրվանից անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը:
Զբաղեցնելով առաջատար տեղ հայկական շուկայում՝ «ՎԻԷԼՎԻ Սենթրը» աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում