
Վաճառող խորհրդատու (էլեկտրականության բաժին)
360° ՇԻՆԲԱԶԱ
Նկարագրություն
360° ՇԻՆԲԱԶԱ ընկերության թիմն ունի համալրման կարիք:
Փորձաշրջան 1 ամիս:
Պարտականություններ
- Ապահովել հաճախորդների սպասարկումը՝ համաձայն Ընկերությունում հաստատված ստանդարտների և իրեն ամրագրված պլանային ցուցանիշների,
- Հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն ապրանքների և ծառայությունների վերաբերյալ,
- Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, տեղադրում,
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը և դասավորվածությանը խանութ սրահում,
- Վերահսկել ապրանքային մնացորդը,
- Առանձնացնել ընթացիկ խնդիրները, ժամանակին ընթացք տալ և լուծել դրանք,
- Եվ այլ պարտականություններ հանձնարարված անմիջական ղեկավարի կողմից:
Պահանջներ
- Աշխատանքային փորձ՝ նվազագույնը 2 տարի այս ոլորտում,
- Գիտելիքներ էլեկտրականության և մոնտաժային նյութերի վերաբերյալ,
- Ապրանքների տեխնիկական բնութագրերը հասկանալու և բացատրելու ունակություն,
- Վաճառքի հիմնական սկզբունքների իմացություն,
- Կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն,
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
- Բարձր պատասխանատվություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-19:00:
Մենք գործում ենք 2010թվականից: Մեր ընկերությունն առաջարկում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր շինարարության ընթացքի համար:
Մենք մշտապես ավելացնում ենք մեր ապրանքատեսականին՝ հաշվի առնելով մեր հաճախորդների պահանջները և ժամանակակից շուկայի տենդենցները: