Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառող - խորհրդատու

ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 180,000-400,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
15.10.2026

Նկարագրություն

Լիա Կերամիքս ընկերությունն աշխատանքի է հրավիրում խորհրդատու-վաճառող/վաճառողուհիների Դավիթ Անհաղթ 6 մասնաճյուղում աշխատանքի համար:

Պարտականություններ

  • Ընկերության կողմից առաջարկվող ապրանքատեսակների պատշաճ ներկայացում, հաճախորդներին մանրամասն խորհրդատվության տրամադրում,
  • Պատվերների գրանցում, վաճառքի իրականացում,
  • Ապրանքների ընդունում և սրահում պատշաճ դասավորվածության ապահովում,
  • Գնապիտակների առկայության ստուգում և ապահովում,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացում, գրագետ խոսելաոճ։

Պահանջներ

  • Վաճառքի և/կամ սպասարկման ոլորտում փորձը ցանկալի է,
  • Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի՝ որպես առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ (1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • Մաթեմատիկական բազային գիտելիքներ։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 10:00-19:00։
  • Հեռ․՝ 055 054 056։
Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Դավիթ Անհաղթ 6
address
Աշխատակիցների քանակ
1-15

ԼԻԱ Գրուպ-ը այն եզակի կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից մեկն է ՀՀ-ում, որը գոր­ծու­նե­ու­թյուն է սկսել ծավալել 1993թ.-ից և մինչև օրս շարունակում է հաջողությամբ առաջընթաց ապրել ներմուծման և առևտրի ոլորտում: Լիա Գրուպի գործունեության հիմնական ուղ­ղու­թյու­նը մանրամեծածախ առևտուրն է: Ընկերությանն են պատկանում ՀՀ տա­րած­քում ամենադինամիկ տեմպերով զարգացող «Լիա-Կաֆ» ՍՊ և «Լիա-Կ Գրուպ» ՍՊ ըն­կե­րու­թյուն­նե­րը: ԼԻԱ Գրուպը, որպես Հա­յաս­տա­նում ներմուծման առաջատար ըն­կե­րու­թյուն, տարիների ընթացքում ընդլայնելով իր գործունեության աշխարհագրությունը, հան­դի­սա­նում է մի շարք արտասահմանյան ճա­նաչ­ված ընկերությունների պաշտոնական ներ­կա­յա­ցու­ցի­չը ՀՀ-ում: ԼԻԱ-Կ Գրուպ ՍՊԸ-ին պատկանող ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ խ/ս ցանցը մասնագիտացած է շինանյութերի, լոգասենյակի ամբողջական կահավորման նյութերի, շինարարական ապրանքների ներկրումով և մատակարարմամբ` ներմուծելով ապրանքներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Չեխիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում