Վաճառող-խորհրդատու
ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ
Նկարագրություն
Մենք փնտրում ենք ակտիվ, պատասխանատու և հաղորդակցվող վաճառող-խորհրդատուի, ով կմիանա մեր թիմին սանտեխնիկայի և մանր կենցաղային ապրանքների բաժնում։ Եթե հետաքրքրված եք վաճառքի ոլորտով, սիրում եք աշխատել մարդկանց հետ, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։
- Աշխատավայր ՝ Նոր Նորք Բ․Մուրադյան 6/4, Գարեգին Նժդեհ 21,
- Աշխատավարձ՝ մրցակցային + վաճառքից բոնուսային համակարգ։
Պարտականություններ
- Սանտեխնիկայի և մանր կենցաղային ապրանքների վաճառքի իրականացում,
- Հաճախորդների բարեհամբույր խորհրդատվություն,
- Ապրանքատեսականու վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրում,
- Հաճախորդների պահանջների բացահայտում և համապատասխան ապրանքների առաջարկ,
- Ապրանքների ճիշտ և գրավիչ դասավորության ապահովում վաճառքի սրահում,
- Վաճառքի գործընթացների և համապատասխան փաստաթղթերի վարում։
Պահանջներ
- Առնվազն միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն,
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Սանտեխնիկայի և մանր կենցաղի ոլորտների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Լավ հաղորդակցման և վաճառքի հմտություններ,
- Հայերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Մենք առաջարկում ենք`
- Մրցունակ աշխատավարձ և բոնուսային համակարգ,
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք,
- Հարմարավետ և բարենպաստ աշխատանքային միջավայր,
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա
VLV Centre-ը Հայաստանում կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի, կահույքի, սանտեխնիկայի և կլիմայական լուծումների ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է։ Մենք առաջարկում ենք ժամանակակից և որակյալ լուծումներ տան, գրասենյակի և բիզնես միջավայրի համար՝ համադրելով միջազգային փորձը, նորարարական տեխնոլոգիաները և բարձրակարգ սպասարկումը։
VLV Centre-ը հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար ապրանքանիշերի պաշտոնական գործընկերն ու ներկայացուցիչը Հայաստանում։ Մենք համագործակցում ենք աշխարհի ավելի քան 150 ճանաչված բրենդների հետ, որոնց թվում են Hisense, Samsung, Toshiba, Apple, Philips, Panasonic և De'Longhi՝ առաջարկելով բացառապես պաշտոնական արտադրանք, պաշտոնական երաշխիք, մասնագիտական խորհրդատվություն և բարձրակարգ հետվաճառքային սպասարկում։
Ընկերության գործունեությունը ներառում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների և աուդիո-վիդեո սարքավորումների, կահույքի, սանտեխնիկայի, սանկերամիկայի, ինչպես նաև օդորակման, HVAC, VRF և Chiller համակարգերի ներմուծումն ու վաճառքը՝ առաջարկելով համալիր լուծումներ ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ բիզնեսների համար։
Այսօր ընկերությունում աշխատում են ավելի քան 600 մասնագետներ, որոնք ամեն օր ներդնում են իրենց փորձն ու գիտելիքները՝ հաճախորդներին լավագույն սպասարկումն ու արդյունավետ լուծումները տրամադրելու համար։
VLV Centre-ը իր գործունեության ընթացքում ձևավորել է վստահելի հարաբերություններ հազարավոր հաճախորդների, բիզնես գործընկերների և միջազգային արտադրողների հետ՝ դառնալով ոչ միայն տեխնիկայի վաճառքի կենտրոն, այլև տան և բիզնեսի համար ամբողջական լուծումների վստահելի գործընկեր։
𝐕𝐋𝐕 𝐂𝐞𝐧𝐭𝐫𝐞՝ Վստահելի ընտրություն արդեն 22 տարի