Վաճառող խորհրդատու
Ինտերմոլ Ֆրնիչր
Լավ կահույքը գտնում են մեր հաճախորդները։
Լավ մարդկանց՝ մենք։
Նկարագրություն
Եթե վստահ ես, որ կարողանում ես լսել, ճիշտ խորհուրդ տալ և վաճառքը վերածել հաճելի փորձառության, ապա միացիր մեր թիմին։
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր այցելու արժանի է լավագույն սպասարկմանը։ Հենց այդ պատճառով էլ փնտրում ենք ևս մեկ ուժեղ մասնագետ, ով կկիսի մեր արժեքներն ու մոտեցումը։
Պարտականություններ
- Բարեհամբույր սպասարկել հաճախորդներին
- Սովորել կահույքի տեսակները, պատրաստման հումքի տեսակներն ու առանձնահատկությունները
- Ծանոթանալ պարբերաբար թարմացող ապրանքատեսականուն և տալ համապատասխան գրագետ խորհրդատվություն
Պահանջներ
- Գրագետ հայերենի իմացությունը պարտադիր է
- Ռուսերենի կամ անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը` 10:00-19:00
Հանգիստ` 1 օր (բացի շաբաթ և կիրակի)