Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառող-խորհրդատու

ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
15.07.2026

Մենք փնտրում ենք ակտիվ, պատասխանատու և հաղորդակցվող վաճառող-խորհրդատուի, ով կմիանա մեր թիմին սանտեխնիկայի և մանր կենցաղային ապրանքների բաժնում։ Եթե հետաքրքրված եք վաճառքի ոլորտով, սիրում եք աշխատել մարդկանց հետ, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։

Աշխատավայր ՝ Նոր Նորք, Ռիո Մոլ,

Աշխատավարձ՝ մրցակցային + վաճառքից բոնուսային համակարգ։

Պարտականություններ

  1. Սանտեխնիկայի և մանր կենցաղային ապրանքների վաճառքի իրականացում,
  2. Հաճախորդների բարեհամբույր խորհրդատվություն,
  3. Ապրանքատեսականու վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրում,
  4. Հաճախորդների պահանջների բացահայտում և համապատասխան ապրանքների առաջարկ,
  5. Ապրանքների ճիշտ և գրավիչ դասավորության ապահովում վաճառքի սրահում,
  6. Վաճառքի գործընթացների և համապատասխան փաստաթղթերի վարում։

Պահանջներ

  1. Առնվազն միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն,
  2. Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  3. Սանտեխնիկայի և մանր կենցաղի ոլորտների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  4. Լավ հաղորդակցման և վաճառքի հմտություններ,
  5. Հայերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Մենք առաջարկում ենք

  1. Մրցունակ աշխատավարձ և բոնուսային համակարգ,
  2. Կայուն և երկարաժամկետ աշխատանք,
  3. Հարմարավետ և բարենպաստ աշխատանքային միջավայր,
  4. Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։

Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա

Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 69/5
address
Աշխատակիցների քանակ
501-1000

<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում