Վաճառող-խորհրդատու
Կերխեր ՍՊԸ
Նկարագրություն
«Kärcher Armenia» -ն հանդիսանում է լվացման և մաքրման սարքավորումների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ «Alfred Kärcher GmbH & Co.KG» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Մեր թիմը փնտրում է էներգիայով լեցուն, հաճախորդամետ և պատասխանատու Վաճառող-խորհրդատուի, ով պատրաստ է ապահովել սպասարկման բարձր որակ և նպաստել վաճառքների աճին:
Պարտականություններ
-
Բարձրակարգ սպասարկում. Ապահովել հաճախորդների ջերմ ընդունելությունն ու որակյալ, պրոֆեսիոնալ սպասարկումը:
-
Ակտիվ վաճառքներ. Ներկայացնել ապրանքատեսականին պատշաճ կերպով, բացահայտել հաճախորդի կարիքները և խթանել վաճառքը:
-
Գանձապահական գործառույթներ. Ճշգրիտ և արագ կատարել կանխիկ ու անկանխիկ դրամական հաշվարկները:
-
Ապրանքների կառավարում. Հետևել սրահում ապրանքների պահանջվող քանակի մշտական առկայությանը և ժամանակին համալրել տեսականին:
-
Մերչենդայզինգ. Ապահովել ապրանքների ճիշտ, գրավիչ և սահմանված չափանիշներին համապատասխան դասավորվածությունը խանութ-սրահում:
Պահանջներ
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- Համակարգչային գիտելիքներ,
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
- Պատասխանատվության զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը՝ ֆիքսված և հավելյալ բոնուսներ:
«Kärcher Armenia» -ն հանդիսանում է լվացման և մաքրման սարքավորումների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ «Alfred Kärcher GmbH & Co.KG» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։