
Վաճառող խորհրդատու
Timberland
Ոլորտ`
Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
18.06.2025
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում
Նկարագրություն
"Timberland" խանութ սրահը աշխատանքի է հրավիրում վաճառող խորհրդատուների:
Պարտականություններ
- Ապահովել հաճախորդների սպասարկումը՝ համաձայն ընկերությունում հաստատված ստանդարտների և աշխատողին ամրագրված պլանային ցուցանիշների,
- Հավատարիմ լինել կազմակերպության վարած քաղաքականությանը և աշխատել ըստ սահմանված ընթացակարգերի,
- Բարեհամբույր սպասարկել հաճախորդներին, ցուցաբերել անհատական մոտեցում, իրականացնել վաճառքի ողջ գործընթացը՝ խորհրդատվությունից մինչև վաճառք,
- Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, ցուցադրում,
- Ապահովել ապրանքատեսականու առկայությունը սրահում բրենդի կողմից սահմանված ցուցադրման ստանդարտներին համապատասխան, հետևել դրանց ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը,
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորությանը,
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և թեստավորմանը։
Պահանջներ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ (ցանկալի է),
- Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն,
- Ռուսերենի, անգլերենի և այլ օտար լեզվի իմացությունը կդիտի որպես առավելություն,
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
- Պատասխանատվության բարձր մակարդակ,
- Կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ հաղորդակցվելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ, 1 օր հանգիստ։
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե։