Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառող-խորհրդատու

ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ ՓԲԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 13.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Alpha Food Service-ը` իր "The House" խանութ-սրահների ցանցում աշխատելու նպատակով փնտրում է ակտիվ, հաղորդակցման գերազանց հմտություններով Վաճառող խորհրդատուների:

Պարտականություններ

  • Հաճախորդների բարեհամբույր սպասարկում,
  • Վաճառվող ապրանքների տեսականու, դրանց հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում հաճախորդներին,
  • Ապրանքի ընտրության հարցում Գնորդներին ուղղորդում՝ իրականացնելով դրանց անմիջական գովազդում հնարավոր վաճառքը խթանելու նպատակով,
  • Ապրանքների դասավորվածության, գնապիտակների առկայության և ճշգրտության ստուգում և ապահովում,
  • Ապրանքների և դրամական միջոցների ընթացիկ հաշվառում/գույքագրում,
  • Խանութի մենեջերին ապրանքների ընդունման, դասավորման և ցուցադրման հարցում աջակցում,
  • Խանութի սրահում կարգի ու կոկիկություն ապահովում և պահպանում,
  • Գործատուի հանձնարարությամբ՝ պաշտոնից և աշխատանքի նկարագրից բխող այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջներ

  • Սպասարկման ոլորտում և/կամ գինու ոլորտում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն,
  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
  • Գրագետ բանավոր խոսք (հայերեն),
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • 1C ծրագրի իմացությունը ցանկալի է,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
  • Նախաձեռնողականություն և սովորելու պատրաստակամություն,
  • Ինքնատիրապետման և էմոցիոնալ զսպվածության բարձր մակարդակ,
  • Թիմում աշխատելու ունակություն:
Ընկերության մասին
address
Հասցե
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Աշխատակիցների քանակ
51-150

Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։

Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։

Մեր ուղին

2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։

Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Մեր նպատակը

Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։

Մեր կազմը

Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում