Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառող-խորհրդատու

Արտշոփ ՍՊԸ

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 100,000-120,000 ֏
Դրույք` Պայմանագրային
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, Հերթափոխային
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
26.10.2026

Նկարագրություն

Արտշոփ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ակտիվ, նպատակասլաց և վաճառքի հմտություններին տիրապետող աշխատակիցների` Մեգամոլի (Գայի պողոտա 16) վաճառասրահի (կղզյակի) և Տաշիր սթրիթի (Հյուսիսային պողոտա) խանութ սրահի վաճառող-խորհրդատուների թափուր հաստիքները համալրելու նպատակով:

Պարտականություններ

  • Խանութի այցելուների բարեհամբույր, ժպտերես և հարգալից ընդունելություն,
  • Հաճախորդներին ճշգրիտ տեղեկատվության, մասնագիտական խորհրդատվության տրամադրում,
  • Գնումների կազմակերպում և վաճառքի իրականացում,
  • Դրամարկղի և հաշիվների կառավարում,
  • Սրահում ապրանքների՝ ժամանակին համալրման, ճիշտ դասավորվածության, մաքրության ապահովում, կարգուկանոնի պահպանում,
  • Փաթեթավորման իրականացում,
  • Ընկերության վարած քաղաքականության և սահմանված ընթացակարգերի պահպանում և այլն։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
  • Աշխատանքային փորձը վաճառքի և սպասարկման ոլորտում պարտադիր է,
  • Հայերենի գրագետ տիրապետում, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Համակարգչային բազային գիտելիքների իմացությունը ցանկալի է,
  • Արդյունավետ հաղորդակցական հմտություններ հաճախորդների, գործընկերների և ղեկավարության հետ,
  • Թիմում և անհատապես աշխատելու կարողություն,
  • Պատասխանատվության և պարտաճանաչության բարձր զգացում, կարգապահություն, ազնվություն, բարեխղճություն։

Աշխատանքի սկիզբը՝ ս․թ․ հոկտեմբերի 10-ից։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթական 5 օր՝ 1 հերթափոխ (10։00-16։00 կամ 16։00-22։00), 1 ամբողջ օր (10։00-22։00), 1 ամբողջ օր՝ ազատ։

Պահանջվում են աշխատակիցներ՝

Մեգամոլի կղզյակում աշխատանքային օրերին 2-րդ հերթափոխի (16։00-22։00) համար:

Տաշիր սթրիթի խանութ սրահում՝ 1-ին (10:00-16:00) և 2-րդ հերթափոխերի (16։00-22։00) համար։

Ընկերության մասին
address
Հասցե
Գայի պողոտա 16
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
37444645525

Artshop-ը մուլտիբրենդային նվերների խանութ է և հանդիսանում է մի շարք հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Reward system
Բոնուսային համակարգ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում