Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառող-խորհրդատու

Bella Casa

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 19.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 250,000-300,000
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Bella Casa խանութ-սրահներների ցանցում աշխատանքի ենք հրավիրում փորձառու խորհրդատու-վաճառողների։

Պարտականություններ

  • Հաճախորդների գրագետ սպասարկում,
  • Ապրանքատեսականու վարժ իմացություն,
  • Խորհրդատվությունից մինչև վաճառք պրոցեսի կազմակերպում,
  • Ցուցասրահում ապրանքատեսականու մշտական առկայության ապահովում,
  • Ապրանքատեսականու դասավորվածության ապահովում ըստ տեսակների,
  • Գնապիտակների առկայության վերահսկողություն։

Պահանջներ

  • Թերի բարձրագույն կամ բարձրագույն կրթություն,
  • Համապատասխան աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (փորձը շինանյութի վաճառքի ոլորտում կդիտվի որպես առավելություն),
  • Վաճառքի և հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Ազնվություն,
  • Ճկունություն,
  • Պարտաճանաչություն,
  • Թիմային կողմնորոշում։

Հավելյալ նշումներ

  • Կայուն աշխատանք,
  • Մրցունակ աշխատավարձ,
  • Կարիերայի և մասնագիտական ​​աճի հնարավորություն,
  • Կորպորատիվ զեղչեր մեր ապրանքատեսականու գնման դեպքում,
  • Վերապատրաստումներ և թրեյնինգներ՝ կազմակերպված ընկերության կողմից։

Հետաքրքրված անձինք կարող են իրենց տվյալները լրացնել էջի ներքևի հատվածում կամ զանգահարել 043 200 106 հեռախոսահամարին:

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե


Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում