
Վաճառող խորհրդատու
GEOX Italian brand store
Նկարագրություն
GEOX" խանութների ցանցը հրավիրում է աշխատանքի վաճառող խորհրդատուների:
Պարտականություններ
- Ապահովել հաճախորդների սպասարկումը՝ համաձայն ընկերությունում հաստատված ստանդարտների և աշխատողին ամրագրված պլանային ցուցանիշների,
- Հավատարիմ լինել կազմակերպության վարած քաղաքականությանը և աշխատել ըստ սահմանված ընթացակարգերի,
- Բարեհամբույր սպասարկել հաճախորդներին, ցուցաբերել անհատական մոտեցում, իրականացնել վաճառքի ողջ գործընթացը՝ խորհրդատվությունից մինչև վաճառք,
- Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, ցուցադրում,
- Ապահովել ապրանքատեսականու առկայությունը սրահում բրենդի կողմից սահմանված ցուցադրման ստանդարտներին համապատասխան, հետևել դրանց ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը,
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և թեստավորմանը։
Պահանջներ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ (ցանկալի է),
- Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն,
- Ռուսերենի, անգլերենի և այլ օտար լեզվի իմացությունը կդիտի որպես առավելություն,
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
- Պատասխանատվության բարձր մակարդակ,
- Կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ հաղորդակցվելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ, 1 օր հանգիստ։
Geox-ն առաջատար Իտալական բրենդ է, որն աշխարհում հայտնի է իր շնչող կոշիկների և հագուստի նորարարությամբ: