Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառող Խորհրդատու

Հոմ Մարտ Էլեկտրոնիքս

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
04.02.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Home Mart թվային և կենցաղային տեխնիկայի խանութ սրահը փնտրում է փորձառու վաճառող խորհրդատուների՝ իրականացնելու ապրանքների վաճառք, հաճախորդների ներգրավում, բարձրակարգ սպասարկում:

Պարտականություններ

  • Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
  • Նպաստել ապրանքների վաճառքի խթանմանը՝ տեղեկացնելով գործող զեղչային, բոնուսային համակարգերի և ակցիաների մասին։
  • Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
  • Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը, ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը,
  • Պահպանել սահմանված չափանիշները և ընթացակարգերը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ վաճառքի կամ սպասարկման ոլորտում,
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
  • Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
  • Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
  • Կանխիկ դրամով աշխատելու փորձ,
  • Microsoft Office-ի լավ իմացություն, մասնավորապես Excel, հաշվապահական ծրագրերի իմացությունը ցանկալի է,
  • Սեռ` արական
  • Տարիքը՝ 18-30,
  • Աշխատանքային փորձ տեխնիկայի և էլեկտրոնիկայի խանութում կդիտարկվի որպես մեծ առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր ու ժամեր՝ Երկ.- Կիր.՝ 10:00 - 19:00, շաբաթական 1 օր հանգիստ։

Մրցունակ աշխատավարձ, որը ձևավորվում է՝ ֆիքսված + տոկոս վաճառքից:

Դիմումներն ուղարկել էլ. հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Սմբատ Զորավարի փողոց, 11/3
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
060838333

Home Mart կենցաղային տեխնիկայի խանութը ստեղծվել է մեկ վայրում միավորելու բազմաթիվ աշխարհահռչակ բրենդեր։ Ներկայացնում ենք և առաջարկում ապրանքների լայն տեսականի ՝ ավելի քան 20,000 ապրանքով: Մենք աշխատում ենք ամբողջ Հայաստանով՝ առաջարկելով տեխնիկա լավագույն գներով, կատարելով արագ առաքումը ցանկացած կետ, տրամադրելով պաշտոնական երաշխիք և հետգա որակյալ սպասարկում մեր հաճախորդներին: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.homemart.am

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում