
Վաճառող-խորհրդատու
"Բարրի Թրեյդ" ՍՊԸ
Պահանջվում է վաճառող-խորհրդատու բժշկական, խնամքի և օրթոպեդիկ ապրանքների վաճառքի համար:
🔹Աշխատանքային պարտականություներնն են՝
✔️ Հաճախորդներին ծանոթացնել բժշկական ապրանքների տեսականուն,
✔️ Տրամադրել համապատասխան խորհրդատվություն,
✔️ Դրսևորել բարեհամբյուր վերաբերմունք հաճախորդների նկատմամբ
✔️ Լինել պարտաճանաչ և պատասխանատվությամբ վերաբերվել գործին:
🔹 Պահանջվող որակավորումներ՝
✔️ Բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
✔️ Կարճ ժամանակում սովորելու կարողություն,
✔️ Ներկայանալի արտաքին և աշխույժ բնավորություն,
✔️ Սթրեսակայունություն և համբերատարություն:
🔹 Ի՞նչ ենք առաջարկում մենք՝
✔️Բարձր, մրցունակ աշխատավարձ,
✔️Առողջության ապահովագրություն,
✔️ Աշխատանքային լավ պայմաններ,
✔️Հաճելի միջավայր և պրոֆեսիոնալ թիմ։
✔️Աշխատանքային գրաֆիկը- ժամը՝ 10։00-19։00, մեկ հանգստյան օր։
✔️Աշխատանքի վայր՝ Կենտրոն մասնաճյուղ, Էրեբունու մասնաճյուղ։
Աշխատանքին դիմելու համար ուղարկեք CV-ն թեմա դաշտում նշելով "Վաճառող-խորհրդատու"։
Սպասում ենք քեզ մեր թիմը համալրելու համար!!!
Բարրի ընկերությունը իր գործունեությունը սկսել է ծավալել 2015թ․-ից։ Մենք առաջարկում ենք խնամքի և հոգատարության, գեղեցկության և առողջության ապրանքների, տնային և բուժ-հաստատությունների համար նախատեսված բժշկական սարքավորումների, օրթոպեդիկ պարագաների, բժշկական մահճակալների, սանիտարական և վերականգնողական հարմարանքների և շատ այլ ապրանքների լայն տեսականի: Գործում են 5 խանութ-սրահներ ք․ Երևանում, ինչպես նաև մասնաճյուղ՝ ք․ Վանաձորում և ք․ Թբիլիսիում։ Մեր առաքելությունն է՝ բարելավել մարդկանց կյանքի որակը: Մեզ կարող եք գտնել ֆեյսբուքյան, ինստագրամյան և լինքդինյան էջերում, ինչպես նաև մեր պաշտոնական կայքում։