Վաճառող (ուհի) - խորհրդատու
OKbaby
Նկարագրություն
Okbaby Armeniа իտալական մանկական խանութ սրահը փնտրում է վաճառող (ուհի)-խորհրդատու իր խանութ սրահում աշխատելու համար։
Մենք հանդիսանում ենք Okbaby իտալական բրենդի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Մեր նպատակն է իտալական բրենդը ճանաչելի դարձնել Հայաստանի շուկայում՝ ապահովելով բարձր որակի սպասարկում։
- Աշխատանքը՝ կես դրույքով: Օրական 4,5 ժամ՝ աշխատավարձը 80000, + 2% վաճառքից:
Պարտականություններ
- Հաճախորդներին մանրամասն ներկայացնել Բրենդի առանձին պրոդուկտների առավելություններն ու առանձնահատկությունները,
- Okbaby խանութ սրահում խթանել վաճառքը՝ ապահովելով բարձր որակի սպասարկում,
- Սովորել և տիրապետել ներկայացվող բրենդների և առանձին պրոդուկտների մասին ինֆորմացիան,
- Պատասխանել Բրենդի սոցցանցերի հաղորդագրություններին
- SMM - ի հմտությունները կդիտարկվի առավելություն։
Պահանջներ
- Կրթություն,
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի և անգլերենի բավարար իմացություն, հաղորդակցման հմտություններ,
- Ցանկալի է սպասարկման ոլորտում փորձի առկայություն և SMM մասնագետի բավարար հմտությունների տիրապետում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթվա 5 օրը 11:00-ից 15:30, շաբաթ օրն ազատ, իսկ կիրակի կամ երկուշաբթի օրը 11:00-ից 20:00։