Վաճառողուհի
Ֆելիչի
Աշխատավայր`
Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական
170,000
֏
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Նկարագրություն
"Ֆելիչի" խանութների ցանցը հրավիրում է աշխատանքի վաճառողուհի:
Պարտականություններ
- Ապահովել հաճախորդների սպասարկումը՝ համաձայն ընկերությունում հաստատված ստանդարտների և աշխատողին ամրագրված պլանային ցուցանիշների,
- Հավատարիմ լինել կազմակերպության վարած քաղաքականությանը և աշխատել ըստ սահմանված ընթացակարգերի,
- Բարեհամբույր սպասարկել հաճախորդներին, ցուցաբերել անհատական մոտեցում, իրականացնել վաճառքի ողջ գործընթացը՝ խորհրդատվությունից մինչև վաճառք,
- Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, ցուցադրում,
- Ապահովել ապրանքատեսականու առկայությունը սրահում բրենդի կողմից սահմանված ցուցադրման ստանդարտներին համապատասխան, հետևել դրանց ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը,
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
Պահանջներ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ (ցանկալի է),
- Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն,
- Ռուսերենի, անգլերենի և այլ օտար լեզվի իմացությունը կդիտի որպես առավելություն,
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
- Պատասխանատվության բարձր մակարդակ,
- Կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ հաղորդակցվելու ունակություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային ժամերը 10:30 - 20:00,
- Աշխատավարձը 170 000 ՀՀ դրամ։
Ընկերության մասին
Հասցե
ք.Երևան Աբովյան 28 /4
Ֆելիչի խ/ս-ը ներկայացնում է իտալական և ամերիկյան հայտնի կոշիկի,հագուստի և աքսեսուարների նորաձև լայն տեսականի։