
Վաճառող-մենեջեր
Ակվատուս ՍՊԸ
Նկարագրություն
Դավիթ Անհաղթ 23/53 հասցեում գտնվող "Մետր2" խանութ-սրահը աշխատանքի է հրավիրում խորհրդատու-վաճառողի:
Պարտականություններ
- Ապրանքատեսականու վարժ իմացություն (ըստ տեխնիկական բնութագրերի),
- Հաճախորդների գրագետ սպասարկում, մասնագիտական խորհրդատվության տրամադրում և առաքման կազմակերպում,
- Վաճառքի հետ կապված համապատասխան հաշվարկների իրականացում (մակերես, ծավալ և այլն),
- Վաճառասրահում ապրանքատեսականու դասավորվածության ,ապրանքների մշտական առկայության ապահովում, գնապիտակների առկայության:
Պահանջներ
- Կրթությունը՝ միջին կամ բարձրագույն,
- Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office (պարտադիր), 1C (կդիտվի որպես առավելություն),
- Մաթեմատիկա, երկրաչափություն, տարածաչափություն (դպրոցական մակարդակի իմացություն),
- Վաճառքի և հաղորդակցման հմտություններ՝ սահուն և գրագետ խոսք, կոնֆլիկտային իրավիճակներից արագ դուրս գալու ունակություն,
- Լեզուների իմացություն. հայերեն (պարտադիր), ռուսերեն (պարտադիր), անգլերեն (ցանկալի),
- Թիմային և ծանրաբեռնված աշխատելու ունակություն և պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի – ուրբաթ՝ 09:00-18:00, շաբաթ օր 09։00-19։00, կիրակի 09․00-16․00, 1 օր հանգիստ (ճկուն)։
Աշխատավարձի չափը՝ կախված հարցազրույցից։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) կամ դիմել նամակի միջոցով:
“Ակվատուս” ընկերությունը հիմնադրվել է մոտ 20 տարի առաջ: Ակվատուս ընկերության ստեղծման հիմնական գաղափարը ի սկզբանե եղել է ժամանակակից շոգեբաղնիքների և լողավազանների պատրատումն ու ներմուծումը Հայաստանյան շուկա: Մեր ընկերությունն իր աշխատանքների և կազմակերպվածության շնորհիվ իրականացրել է բազմաթիվ խոշոր նախագծեր, թվենք մի քանիսը` Gold’s Gym 50 մետրանոց օլիմպիական լողավազան, որը հագեցած է գերժամանակակից ջրի ախտահանման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս պահել ջրի բարձր որակը, օգտագործելով քիմիկատների մինիմալ քանակ, Grand Sport լողավազան, Թուֆենկյան ընկերության լողավազանները, Անի Պլազա հյուրանոցի լողավազան, Էրեբունի Պլազա հյուրանոցի լողավազան, Մետրոպոլ հյուրանոցի լողավազան, Դիլիջանի միջազգային դպրոցի լողավազան և ուրիշ խոշոր ընկերություններ: Մենք հպարտանում ենք մեր բոլոր աշխատակիցներով, ովքեր ապահովում են բարձրակարգ աշխատանք և դու կարող ես լինել նրանցից մեկը։