Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառող - գանձապահ (Miele Experience Center)

Զիգզագ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 180,000-250,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
26.09.2026

Նկարագրություն

Miele Experience Center-ը փնտրում է նախաձեռնող, հաղորդակցման գերազանց հմտություններով և պրեմիում դասի սպասարկման ստանդարտներին տիրապետող վաճառող-գանձապահի։ Դուք կներկայացնեք գերմանական պրեմիում դասի կենցաղային տեխնիկայի առաջատար բրենդը՝ ապահովելով հաճախորդների բարձրակարգ սպասարկում և անհատական մոտեցում։

Պարտականություններ

  • Ողջունել և խորհրդատվություն տրամադրել Miele Experience Center այցելուներին՝ ներկայացնելով ապրանքատեսականու առավելություններն ու ֆունկցիոնալությունը:

  • Իրականացնել պրոդուկտների ցուցադրություն և աջակցել ճիշտ մոդելի ընտրության հարցում:

  • Իրականացնել կանխիկ և անկանխիկ դրամարկղային գործարքներ՝ ապահովելով ճշգրիտ հաշվարկներ:

  • Լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը (երաշխիքային կտրոններ, առաքման ձևակերպումներ, հաշիվ-ապրանքագրեր):

  • Հետևել ցուցասրահում ապրանքների պատշաճ դասավորվածությանը, գնապիտակների առկայությանը և մաքրությանը:

  • Գրանցել և հետևել պատվերների կարգավիճակին՝ համագործակցելով պահեստի և առաքման թիմի հետ:

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:

  • Վաճառքի կամ սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ (տեխնիկայի ոլորտի փորձը կդիտվի որպես առավելություն):

  • Դրամարկղային ծրագրերի և POS-տերմինալների հետ աշխատանքի փորձ (1C կամ նմանատիպ ծրագրերի իմացությունը ցանկալի է):

  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

  • Գրագետ խոսք, ներկայանալի տեսք և հաղորդակցման բարձր մշակույթ:

  • Պատասխանատվության զգացում, ճշտապահություն և սթրեսակայունություն:

Հավելյալ նշումներ

  • Հասցե՝ Մաշտոց 24
  • Աշխատանքային գրաֆիկ՝ հնգօրյա հերթափոխային՝ 10։00-19։00, 11։00-20։00


Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) նշված էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով «Վաճառող-գանձապահ - Miele Experience Center»:

Ընկերության մասին
address
Հասցե
1 Hyusisayin Ave, office 18
address
Աշխատակիցների քանակ
151-500

Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.

The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.

https://www.facebook.com/ZigzagAM

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում