
Վաճառող-գանձապահ (Ավան/ Եռաբլուր)
Ֆլեշ ՍՊԸ
Նկարագրություն
Ֆլեշ Էքսպրես ընկերությունը հրավիրում է աշխատանքի վաճառող-գանձապահների։
Պարտականություններ
- Հաճախորդների բարեհամբույր սպասարկում,
- Դրամարկղի վարում,
- Սրահում ապրանքների ժամանակին համալրում, ճիշտ դասավորվածության և գնապիտակների առկայության պահպանում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Հայերենի և ռուսերենի լեզուների իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Աշխատանքային փորձ վաճառքի կամ սպասարկման ոլորտում (ցանկալի է),
- Թիմում աշխատելու կարողություն,
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ, 3 հերթափոխ՝ 08։00-16։00, 16։00-24։00, 24։00-08։00 (3 հերթափոխով աշխատելը պարտադիր է)։
Աշխատավարձը՝ 150․000+ բոնուսներ։
ՖԼԵՇ-ը վառելիք ներմուծող և վաճառող ընկերություն է, որն ավելի քան 30 տարի է, ինչ հայկական բրենդինգային կազմակերպությունների կողքին ունի իր ուրույն տեղը։
Երբ որակյալ սպասարկումը սկսկվում է պահեստավորումից։ Միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ վառելիքը պահեստավորվում Է եզակի կրիչներում ։ Պահպանումից հետո հատուկ պայմաններում առաքվում է բենզալցակայաններ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Իր ողջ գործունեության ընթացքում ՖԼԵՇ-ը՝ հիմնվելով սեփական և միջազգային փորձի վրա, ստեղծել է սեփական ասելիքը հայկական շուկայում, դարձել է մի շարք կազմակերպությունների վստահելի գործընկերը:
Մեզ վստահում են 7000 կազմակերպություն։
Ոգեշնչվելով սեփական աշխատանքներից ստացված արդյունքներով, գործընկերների գոհունակությամբ և իր աշխատակազմի ստեղծագործականությամբ՝ ՖԼԵՇ-ը մշտապես իր առջև դնում է նոր նպատակներ՝ կյանքի կոչել գաղափարներ, որոնք կլինեն գործընկերների հաջողության գրավականը:
Ֆլեշ՝ ավելի քան 100 բենզալցակայան ամբողջ Հայաստանում։
Ֆլեշ՝ վստահի՛ր․