Վաճառող-գանձապահ
Մարաշի սվիթս
Նկարագրություն
Մարաշի քաղցրավենիքների խանութը փնտրում է պատասխանատու, ժպտերես գանձապահ-վաճառող, ով կմիանա մեր թիմին։
Եթե սիրում եք աշխատել մարդկանց հետ, գնահատում եք կարգուկանոնը և ցանկանում եք կայուն ու հարմարավետ աշխատանքային միջավայր, ապա այս աշխատանքը հենց Ձեզ համար է։ Մեր խանութում մենք կարևորում ենք մարդկային վերաբերմունքը, հաճախորդների հանդեպ սիրալի մոտեցումը և թիմային համագործակցությունը։
Պարտականություններ
- Հաճախորդների բարեհամբույր և արագ սպասարկում,
- Ապրանքների ներկայացում և վաճառքի իրականացում,
- Կանխիկ և անկանխիկ գործարքների ճշգրիտ վարում։
Պահանջներ
- Պարտաճանաչություն, վստահելիություն և պատասխանատվություն,
- Զգուշություն ֆինանսական գործարքների ժամանակ,
- Բարեհամբույր, հաղորդակցվող և թիմում աշխատելու ունակություն,
- Հայերենի լավ տիրապետում (ռուսերեն, անգլերեն՝ ցանկալի),
- Նմանատիպ փորձը առավելություն է,
- Ապրանքների դասավորում, պիտակավորում,
- Վաճառասրահի մաքրության և կարգի պահպանում,
- Պատվերների ընդունում, փաթեթավորում և հանձնում,
- Ընկերության ներքին կանոնների և հիգիենայի նորմերի պահպանում։
Աշխատանքային առավելություններ:
- Հանգիստ և բարեկամական աշխատանքային միջավայր,
- Ֆիքսված աշխատավարձ + հնարավոր բոնուսներ,
- Ամսական 2 վճարվող հանգստյան օր,
- Երեկոյան հերթափոխի ավարտից հետո ընկերությունը ապահովում է փոխադրման տրանսպորտ,
- Մշտական աշխատանքի և զարգացման հնարավորություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ առավոտյան հերթափոխ՝ 09:30–17:00, երեկոյան հերթափոխ՝ 17:00–23:00։
Հանգստյան օրեր: ամսական 2 վճարվող հանգստյան օր։
Հասցե։ Մաշտոցի պողոտա, Երևան։
Կարևոր՝ խնդրում ենք ինքնակենսագրականներն ուղարկել լուսանկարով։
Ուշադրություն բոլորին! Ուրախ ենք տեղեկացնել,որ մեր քաղցրավենիքի խանութը ներկայումս ընդունում է հայտեր աշխատանքի համար:Եթե դուք սիրում եք քաղցրավենիք և սիրում եք աշխատել արագ տեմպերով, ընկերական միջավայրում և ժպտում եք,ապա դիմեք մեզ: Մենք փնտրում ենք խանդավառ անհատների,ովքեր հաճախորդներին գերազանց կսպասարկեն և ովքեր լավ կարողանում են աշխատել թիմում:
Միացեք մեր թիմին և դարձեք մեր համեղ քաղցրավենիքի աշխարհի մի մասը:
Շնորհակալություն մեզ հետ աշխատելու ձեր հետաքրքրության համար