Վաճառող-գանձապահ
Bread and Honey
Նկարագրություն
«Հաց ու մեղր» հացի և մեղրի մասնագիտացված խանութ-սրահին անհրաժեշտ է Վաճառող-գանձապահ
Պարտականություններ
- Սպասարկել հաճախորդներին
- Տրամադրել տեղեկատվություն վաճառվող ապրանքների վերաբերյալ
- Իրականացնել ապրանքների վաճառք և դրամարկղային հաշվարկներ
- Ընդունել կանխիկ և անկանխիկ վճարումներ
- Ապահովել դրամարկղում առկա դրամական միջոցների ճշգրիտ հաշվառումը
- Աշխատանքային օրվա սկզբում ընդունել, իսկ ավարտին հանձնել դրամարկղը սահմանված կարգով
- Վերահսկել ապրանքների առկայությունը
- Իրականացնել ապրանքների դասավորում և ցուցադրում վաճառասրահում
- Մասնակցել գույքագրման և հաշվառման գործընթացներին
Պահանջներ
- Վաճառքի կամ սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ
- Հաղորդակցման և սպասարկման հմտություններ
- Համակարգչային գիտելիքներ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների բազային իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա
- 09։00-15։30
- 15։00-21։00
- 09։00-21։00
«Հաց ու մեղր» խանութ սրահում ներկայացված են ֆրանսիական հացերի լայն տեսականի և 100% բնական օրգանիկ մեղր, որը տարբերվում է իր յուրահատուկ համով։
Խանութ-սրահը գործում է արդեն 3 տարի ՝ իր հաճախորդներին մատուցելով թարմ և անուշաբույր հացի ընտրանի։