Վաճառող-գանձապահ
Տուն Դեպո ՍՊԸ
Նկարագրություն
Տուն Դեպո կահույքի սրահը փնտրում է ակտիվ, աշխույժ, պատասխանատու և պարտաճանաչ Վաճառող-գանձապահ:
Մանրամասների համար զանգահարել՝ 094603350
Տվյալ հաստիքի համար ուսանողներ չեն դիտարկվում։
Պարտականություններ
- Դրամարկղի վարում, Հայկական Ծրագրերի իմացություն։
- Հաճախորդներին ներկայացնել ցուցադրված տեսականին։
- Բարեհամբույր սպասարկել հաճախորդներին, ցուցաբերել անհատական մոտեցում, իրականացնել վաճառքի ողջ գործընթացը։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ՝ վաճառքի և սպասարկման ոլորտում պարտադիր է։
- Բարձրագույն կրթություն։
- Հաճախորդների հետ շփվելու կարողություն։
- Պատասխանատվության բարձր զգացում։
- Ռուսերենի, անգլերենի և այլ օտար լեզվի իմացությունը կդիտի որպես առավելություն։
- Կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ հաղորդակցվելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- շաբաթվա մեջ 1 օր հանգիստ,
- հերթափոխով 10։00-18։00 և 12։00-20։00