Վաճառող-գանձապահ
Ֆլեշ ՍՊԸ
Նկարագրություն
Ֆլեշ Էքսպրես ընկերությունը հրավիրում է աշխատանքի վաճառող-գանձապահի էքսպրես շոփում աշխատելու համար։
Պարտականություններ
- Սպասարկել հաճախորդներին՝ ապահովելով բարեհամբույր և որակյալ սպասարկում։
- Իրականացնել ապրանքների վաճառք և դրամարկղային գործարքներ։
- Ընդունել կանխիկ և անկանխիկ վճարումներ, տրամադրել ՀԴՄ կտրոններ։
- Վերահսկել դրամարկղի դրամական միջոցների ճշգրտությունը և պատասխանատվություն կրել դրանց պահպանման համար։
Պահանջներ
- Հայերենի և ռուսերենի իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Աշխատանքային փորձ վաճառքի կամ սպասարկման ոլորտում (ցանկալի է),
- Թիմում աշխատելու կարողություն,
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 2 օր աշխատանքի 12 ժամ, 2 օր տանը
Աշխատավարձը 200000-240000 դրամ
ՖԼԵՇ-ը վառելիք ներմուծող և վաճառող ընկերություն է, որն ավելի քան 30 տարի է, ինչ հայկական բրենդինգային կազմակերպությունների կողքին ունի իր ուրույն տեղը։
Երբ որակյալ սպասարկումը սկսկվում է պահեստավորումից։ Միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ վառելիքը պահեստավորվում Է եզակի կրիչներում ։ Պահպանումից հետո հատուկ պայմաններում առաքվում է բենզալցակայաններ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Իր ողջ գործունեության ընթացքում ՖԼԵՇ-ը՝ հիմնվելով սեփական և միջազգային փորձի վրա, ստեղծել է սեփական ասելիքը հայկական շուկայում, դարձել է մի շարք կազմակերպությունների վստահելի գործընկերը:
Մեզ վստահում են 7000 կազմակերպություն։
Ոգեշնչվելով սեփական աշխատանքներից ստացված արդյունքներով, գործընկերների գոհունակությամբ և իր աշխատակազմի ստեղծագործականությամբ՝ ՖԼԵՇ-ը մշտապես իր առջև դնում է նոր նպատակներ՝ կյանքի կոչել գաղափարներ, որոնք կլինեն գործընկերների հաջողության գրավականը:
Ֆլեշ՝ ավելի քան 100 բենզալցակայան ամբողջ Հայաստանում։
Ֆլեշ՝ վստահի՛ր․