Վաճառող-բարիստա
Փինք Բերրի ՍՊԸ
Նկարագրություն
«Փինք Բերրի» ՍՊԸ-ն իր գործընկեր «Տուրինո Ջելատո» ընկերության համար փնտրում է վաճառող–բարիստաների՝ պաղպաղակի բուտիկներում աշխատելու համար։
Պարտականություններ
-
Հյուրերի բարեհամբույր սպասարկում,
-
Սուրճի, ինչպես նաև տաք և սառը ըմպելիքների պատրաստում և մատուցում՝ ընկերության ստանդարտներին համապատասխան,
-
Պաղպաղակի ճիշտ մատուցում և ներկայացում,
-
Դրամարկղային գործառնությունների իրականացում, կանխիկ և անկանխիկ հաշվարկներ,
-
Աշխատանքային տարածքի, բարի և սարքավորումների մաքրության ու կարգուկանոնի պահպանում,
-
Ապրանքների առաջարկի և վաճառքի գործընթացի իրականացում,
-
Աշխատանք թիմային միջավայրում:
Պահանջներ
- Բարեհամբույր, դրական և պատասխանատու վերաբերմունք,
- Ներկայանալի արտաքին տեսք,
- Արագ սովորելու ունակություն և պատրաստակամություն՝ յուրացնելու բարիստայի և սպասարկման ստանդարտները,
- Բարձր մակարդակի սպասարկում ապահովելու ձգտում,
- Հաճախորդների հետ արդյունավետ շփման հմտություններ: