Վաճառող
Ադիան ՍՊԸ
Աշխատավայր`
Աջափնյակ, Երևան
Աշխատավարձ`
Ամսական
200,000-350,000
֏
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Նկարագրություն
Onlineshinanyut.am գործիքների և շինանյութի խանութը փնտրում է պատասխանատու և բարեհամբույր վաճառող-խորհրդատուի՝ թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Դիմավորել հաճախորդներին, բացահայտել նրանց կարիքները և օգնել ապրանքների ընտրության հարցում։
- Ներկայացնել գործիքների և շինանյութերի առանձնահատկությունները, կիրառությունը և գները։
- Իրականացնել վաճառք և ապահովել որակյալ սպասարկում։
- Հետևել ապրանքների դասավորվածությանը, գնապիտակների ճշտությանը և ցուցասրահի կարգուկանոնին։
- Մասնակցել ապրանքների ընդունմանը, տեղադրմանը և գույքագրմանը։
- Հետևել ապրանքների առկայությանը և տեղեկացնել համալրման անհրաժեշտության մասին։
Պահանջներ
- Հաղորդակցման և հաճախորդների հետ աշխատելու լավ հմտություններ։
- Պատասխանատվություն, ճշտապահություն և թիմում աշխատելու կարողություն։
- Նոր տեսականին ուսումնասիրելու և սովորելու պատրաստակամություն։
- Հայերենի վարժ իմացություն․ ռուսերենի իմացությունը ցանկալի է։
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։