
Վաճառասրահի պատասխանատու
ԱՐՍՍՈՒՍ ԳՐՈՒՊ ՍՊԸ
Նկարագրություն
Շինանյութի և տնտեսական ապրանքների(լամպեր) խանութ-սրահին անհրաժեշտ է Վաճառասրահի պատասխանատու :
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում և վաճառքի իրականացում
- Կանխիկ և անկանխիկ գործարքների կատարում 1C ծրագրով
- Վաճառվող տեսականու վերաբերյալ խորհրդատվության տրամադրում հաճախորդներին
- Օգնել կողմնորոշվել, խթանել վաճառքը
- Բարեհամբույր սպասարկում
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է
- 1 C ծրագրի իմացություն
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
- Նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերելու ցանկություն
Հավելյալ նշումներ
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV- ն և լուսանկարը նշված էլեկտրոնային հասցեին:
«ԱՐՍՍՈՒՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ. և իրականացնում է շինարարական ապրանքների և նյութերի ներմուծում, մեծածախ և մանրածախ վաճառք, բավարարելով հաճախորդների բազմատեսակ պահանջները:
Ապրանքների տեսականին անընդհատ համալրվում կամ փոխարինվում է նոր և արդյունավետ տարբերակներով: Ունենք վաճառքի սեփական կետեր, համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ: