Վաճառասրահի ղեկավար
Զիգզագ
Նկարագրություն
Զիգզագի թիմը մեծանում է, և մենք փնտրում ենք փորձառու, թիմ ղեկավարելու փորձ ունեցող և արդյունքամետ մտածողությամբ վաճառասրահի ղեկավարի։
Պարտականություններ
- Պլանավորել, կազմակերպել և վերահսկել վաճառքի գործընթացը,
- Պլանավորել և վերահսկել վաճառասրահի թիմի աշխատանքը,
- Հետևել վաճառասրահի վաճառքի թիրախներին և ապահովել, որ թիմը իրականացնի պլանավորած վաճառքը,
- Հետևել վաճառքի և սպասարկման ստանդարտների պահպանմանը,
- Ապահովել վաճառքների ձևակերպման ստույգությունը,
- Վերահսկել և կազմակերպել ապրանքների ստացման, համալրման գործընթացը,
- Վերահսկել և ապահովել վաճառասրահի ընդունված ստանդարտին համապատասխանելը,
- Կազմակերպել և հետևել փաստաթղթավորման ամբողջականությանն ու ճշտությանը (տաբել, հաշիվ ապրանքագրեր, բեռնագրեր, պայմանագրեր, երաշխիք, սպասարկման հայտ, առաքման կտրոն, փոխանցման հաշիվ և այլն),
- Կազմել անհրաժեշտ հաշվետվություններ,
- Կառավարել հաճախորդների բողոքները,
- Հետևել վաճառասրահի սարքերի, կահույքի, պարագաների առկայությանն ու սարքինությանը,
- Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Ղեկավար հաստիքում 3+ տարվա աշխատանքային փորձ
- Սպասարկման ոլորտի առանձնահատկությունների իմացություն և սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ
- Թիմ ձևավորելու, առաջնորդելու և թիմակիցների մասնագիտական և անձնային աճը խթանելու կարողություն ու ցանկություն
- Առաջնահերթություններ սահմանելու և արագ կողմնորոշվելու ունակություն
- Թվային հմտություններ (MS office փաթեթի գերազանց իմացություն, ՀԾ, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Հայերեն, ռուսերեն լեզուների՝ գերազանց, անգլերեն լեզվի՝ լավ իմացություն
- Կազմակերպչական հմտություններ և վերլուծական միտք
- Սթրեսսակայունություն և արդյունքամետություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ հնգօրյա, հերթափոխային՝ 09։45-17։45, 14:00-22:00
Եթե հետաքրքրված եք նշված աշխատանքով և համապատասխանում եք նշված պահանջներին, ապա կարող եք ուղարկել CV նշված էլեկտրոնային հասցեին՝ նշելով պաշտոնի անվանումը։
Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.
The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.
https://www.facebook.com/ZigzagAM