Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառակետի պատասխանատու

ՎԱԿ ՄԵՏԱԼ ՍՊԸ

Աշխատավայր` Քանաքեռ-Զեյթուն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 250,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
01.11.2026

Նկարագրություն

Կազմակերպությանն անհրաժեշտ է վաճառակետի պատասխանատու։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել վաճառակետի ամենօրյա աշխատանքը
  • Իրականացնել հաճախորդների բարձրակարգ սպասարկում, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և ապահովել հաճախորդների պահանջների պատշաճ սպասարկումը
  • Վերահսկել վաճառակետի ապրանքային տեսականու առկայությունը, դասավորվածությունը, արտաքին տեսքը և վաճառքի համար պատշաճ ներկայացվածությունը
  • Իրականացնել ապրանքների ընդունման, տեղադրման, դասակարգման և պահպանման գործընթացների վերահսկողություն
  • Վերահսկել դրամարկղային գործառնությունների, վճարումների ընդունման և դրամական միջոցների հաշվառման գործընթացները՝ ընկերության սահմանված կարգի համաձայն

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
  • Վաճառքի/սպասարկման ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
  • Հայերենի գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային գիտելիքներ՝ ՀԾ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում

Հավելյալ նշումներ

  • Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 091 709-501:
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Հովհաննես Շիրազի փողոց, 3/1
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
096709500

Վակ Մետալը մետաղական արտադրանքի ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերություն է Հայաստանում, որը հիմնադրվել է 2005 թվականին եւ կարճ ժամանակում դարձել առաջատարներից մեկը հայաստանյան շուկայում:

Վակ Մետալը զբաղվում է միմիայն բարձրորակ մետաղական արտադրանքի ներմուծմամբ: Ռուսական, ուկրաինական, իրանական մետաղների ամենաորակյալ ու բազմազան տեսականին թույլ կտա սպառողին ընտրելու նախընտրած տեսակի ու չափերի մետաղական ապրանքներ ու կառուցվածքներ:

Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ «ոչ ազնիվ մետաղ՝ ազնիվ աշխատանք», ձեռք ենք բերել մեծաթիվ հավատարիմ հաճախորդներ, ինչն էլ մեր թիվ մեկ նվաճումն է:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում